Էրազմուս+
Էրազմուս+-ը ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագիրն է, որը նպատակ ունի լինել ավելի ներառական, թվային և ավելի կանաչ:
Էրազմուս+-ը ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագիրն է, որն ընթացել է 2014-2020 թ.թ.-ին և այժմ շարունակվում է 2021-2027թ.թ. ժամանակահատվածում: Էրազմուս+-ը նպատակ ունի լինել ավելի ներառական, թվային և ավելի կանաչ: Հայաստանը համարվում է Էրազմուս+ «չասոցացված երրորդ երկիր», և, ՀՀ տարածքում գործող կրթական հաստատությունները իրավասու են մասնակցելու ծրագրի ստորև թվարկված գործողություններին`
- Անհատների ուսումնական շարժունություն (ՀԳ 1)
- Համագործակցություն կազմակերպությունների և հաստատությունների միջև (ՀԳ 2)
- Աջակցություն քաղաքականության մշակմանը և համագործակցությանը (ՀԳ 3)
- Ժան Մոնե գործողությունները
- Էրազմուս+ ծրագիրը բաց է հետևյալ երկրների համար`
ԾՐԱԳՐԻՆ ԱՍՈՑԱՑՎԱԾ ԵՐԿՐՆԵՐ, որոնք կարող են լիարժեք մասնակցել Էրազմուս+ ծրագրի բոլոր գործողություններին`
Եվրոպական Միության (ԵՄ) 27 անդամ պետությունները և 6 ոչ ԵՄ ասոցացված երկրները (Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա, Սերբիա և Թուրքիա):
ԾՐԱԳՐԻՆ ՉԱՍՈՑԱՑՎԱԾ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ, որոնք կարող են մասնակցել ծրագրի առանձին գործողությունների` հիմնվելով հատուկ չափանիշների և պայմանների վրա`
Արևելյան գործընկերության երկրները` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա,
Հարավային Միջերկրածովյան երկրներ` Ալժիր, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Լիբիա, Մարոկկո, Պաղեստին, Սիրիա, Թունիս,
Արևմտյան Բալկաններ` Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մոնտենեգրո, Սերբիա և Կոսովո (համաձայն ՄԱԿ-ի ԱԽ-ի 1244 բանաձևի և Կոսովոյի անկախության հռչակագրի մասին ԱՄԴ կարծիքի),
Կենտրոնական Ասիա` Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկիստան, Թուրքմենստան, Տաջիկիստան։
Ծրագրի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել Էրազմուս+ ծրագրի ուղեցույցում`
կամ այցելել
Միջազգային կրեդիտային շարժունություն (KA1)
35 տարի շարունակ Եվրամիությունն Էրազմուս ծրագրի միջոցով ֆինանսավորել է ավելի քան 3 միլիոն եվրոպացի ուսանողների՝ իրենց ուսման մի հատվածը Եվրոպայի մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատությունում անցկացնելու համար:
Էրազմուս+ 2022-2027թթ ծրագիրը շարունակում է բացահայտել է այդ հնարավորություններն աշխարհի այլ ուսանողների և բուհերի աշխատակիցների համար:
Էրազմուս+ ծրագրի Միջազգային կրեդիտային շարժունություն գործողությունը հնարավորություն է տալիս ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ուսանելու և/կամ մասնագիտական փորձ ձեռք բերելու մեկ այլ երկրում:
Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրեր (KA2)
Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրերը միջազգային համագործակցության նախագծեր են, որոնք հիմնված են բարձրագույն կրթության ոլորտում ակտիվ հաստատությունների միջև բազմակողմ համագործակցության վրա:
Գործողությունն աջակցում է Ծրագրին չասոցացված երրորդ երկրներում բարձրագույն կրթության համապատասխանությանը, որակին, արդիականացմանը և արագ արձագանքին սոցիալ-տնտեսական վերականգնման և աճի, տնտեսական գլոբալիզացիայի և մարդկային կապիտալի զարգացման վերջին մարտահրավերներին:
Ժան Մոնե ամբիոն
Դասավանդման պաշտոններ` նախատեսված համալսարանական պրոֆեսորների համար, ովքեր մասնագիտացած են ԵՄ ուսումնասիրությունների ոլորտում:
Ժան Մոնե ամբիոնը պետք է լինի երեք տարվա տևողությամբ և պետք է ունենա նվազագույնը 90-ժամյա դասավանդում մեկ ուսումնական տարվա ընթացքում:
Ժան Մոնե մոդուլ
Բարձրագույն ուսումնական հաստատությունում կարճաժամկետ ուսումնական ծրագիր (կամ դասընթաց) Եվրոպական Միության ուսումնասիրությունների ոլորտում:
Մոդուլ պետք է լինի երեք տարվա տևողությամբ և պետք է ունենա նվազագույնը 40-ժամյա դասավանդում մեկ ուսումնական տարվա ընթացքում: