Փոխանակման ծրագրեր

Ուսանողների փոխանակման ծրագրերը ուսանողներին հնարավորություն են տալիս ապրել արտերկրում, ծանոթանալ օտար մշակույթին և լեզվին, ինչպես նաև ձեռք բերել ակադեմիական գիտելիքներ և փորձ: Եվրասիա միջազգային համալսարանը Միջազգային կապերի կենտրոնի հետ համատեղ ԵՄՀ ուսանողների համար ապահովում է արտասահմանում սովորելու բացառիկ հնարավորություններ:

Ուսանողների փոխանակման ծրագրերը թույլ են տալիս տվյալ ուսանողին ապրել օտար երկրում, ծանոթանալ տվյալ երկրի մշակույթին և լեզվին, ինչպես նաև ձեռք բերել ակադեմիական գիտելիքներ:

ԵՄՀ-ն իրականացնում է ուսանողների փոխանակման հետևյալ ծրագրերը.

  1. ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրեր
  2. Ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են ԵՄՀ-ի, ընդունող համալսարանի կողմից և մասամբ՝ ուսանողի կողմից
  3. Ծրագրեր այն ուսանողների համար, որոնք ի վիճակի են հոգալ բոլոր ծախսերը

eu flag co funded pos 5brgb5d right

Եվրասիա միջազգային համալսարանի Միջազգային կապերի կենտրոնը ԵՄՀ ուսանողների համար ապահովում է արտերկրում սովորելու բացառիկ հնարավորություններ:

2011 թ․-ից իվեր Եվրասիա միջազգային համալսարանը մասնակից է եղել Էրազմուս Մունդուս երեք ծրագրերի կոնսորցիումներում․ ALRAKIS I, ALRAKIS II և MID: 2015 թ-ից ԵՄ կողմից իրականացվող բոլոր ծրագրերը վերանվանվեցին և այժմ իրականացվում են Էրազմուս + անվանման ներքո։ ԵՄՀ-ն շարունակում է ուսանողների և աշխատակիցների համար ապահովել եվրոպական լավագույն բուհերում սովորելու հնարավորություններ արդեն ինչպես Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս + ծրագրի շրջանակներում, այնպես էլ տարբեր բուհերի հետ երկկողմանի համաձայնագրերով։

ԵՄՀ-ի եւ գործընկեր համալսարանների համագործակցության արդյունքում այս պահին Եվրամիության հովանավորմամբ հասանելի են փոխանակման ծրագրեր հետեւյալ համալսարաններում.

  1. University of Tuscia (Italy) 
  2. University of Lodz
  3. Vilnius University
  4. International Hellenic University
  5. University of Teramo
  6. Powiślański University in Kwidzyn
  7. Instituto Politécnico de Tomar
  8. Sapienza University of Rome
  9. Warsaw University of Life Sciences
  10. Warsaw School of Economics
  11. Masaryk University in the Czech Republic
  12. Mykolas Romeris University in Vilnius
  13. Aristotle University of Thessaloniki
  14. Santiago de Compostela University in Spain)
  15. University of Valencia in Spain
  16. Cyprus Technological University
  17. University “St Kliment Ohridski” — Bitola (Macedonia) 
  18. University of Economics — Varna (Bulgaria) 
  19. Paris Lodron Universitat Salzburg (Austria)  
  20. University of Seville (Spain) 
  21. Università degli Studi di Napoli Federico II (Italy)
  22. Wyższa Szkoła Turystyki i Hotelarstwa (Poland) 
  23. Newton University (Czech)
  24. University of Gdansk (Poland) 
  25. Institute for Tourism Studies of Malta (Malta) 
  26. Baltic International Academy (Latvia) 
  27. Minho University (Portugal) 
  28. Alte University (Georgia) 
  29. Georgian International University GIU (Georgia) 
  30. Caucasus University (Georgia) 
  31. The University of Social and Media Culture in Torun (Poland) 
  32. Beder College University (Albania) 
  33. Université Mohammed Premier Oujda (Morocco)
  34. Varna Free University “Chernorizets Hrabar” (Bulgaria)
  35. Helwan University (Egypt) 
  36. Rafsanjan KAR Higher Education Institute (Iran) 
  37. Khoram Dareh KAR Higher Education Institute (Iran) 
  38. Qazvin KAR Higher Education Institute (Iran) 
  39. Worker’s House of Iran (the Confederation of Trade Unions of Iran) 
  40. Instituto Politécnico de Portalegre (Portugal) 
  41. Gorgan University of Agricultural Sciences and Natural Resources (Iran)
  42. Batumi Shota Rustaveli State University (Georgia) 
  43. Wrocławska Akademia Biznesu (Poland)

Փոխանակումներն իրականացվում են Էրազմուս + ծրագրի շրջանակներում և Եվրամիության կողմից ուսանողներին տրամադրում է ամսական 700-800 եվրո կրթաթոշակ՝ կեցության եւ այլ ծախսերի համար։ Հովանավորը հոգում է նաև ճանապարհածախսը:

Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ոչ միայն ԵՄՀ ուսանողներն են մեկնում եվրոպական բուհեր ուսանելո՝ այլ նաև վերոհիշյալ բուհերի ուսանողներն են ժամանում Հայաստան, ուսումնառության որոշ հատված անցնում ԵՄՀ-ում։ 

Միջազգային համագործակցության ծրագիր Վիլնյուսի, Վարշավայի և այլ եվրոպական համալսարանների հետ. ուսանողների և դասախոսների փոխանակում, անվճար ուսուցում և բնակության հնարավորություն, կրթաթոշակ:

Ինչպես հայտնի է Եվրասիա միջազգային համալսարանը իր անվանը համահունչ համագործակցում է բազմաթիվ համալսարանների հետ՝ տալով իր ուսանողներին ոչ միայն որակյալ կրթություն, այլ նաև հնարավորություն որոշակի ժամանակով իրենց կրթությունը շարունակել միջազգային բուհերում, իսկ դասախոսներին՝ վերապատրաստվել:

Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ Եվրասիա միջազգային համալսարանն համագործակցության համաձայնագրեր է կնքել նաև Լիտվայի Հանրապետության՝ Վիլնյուսի համալսարանի հետ, Վարշավայի տնտեսագիտության և հումանիտար համալսարանի հետ ևս: Այս համագործակցության հիմնական նպատակն է հետազոտական և զարգացման ռազմավարական ծրագրերի համատեղ քննարկումը և իրականացումը, մասնագիտական փորձի փոխանակումը, հետազոտական աշխատանքների իրականացումը:

Վիլնյուսի համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը պայմանավորվել են  խթանել ուսանողների, դասախոսական և վարչական անձնակազմի փոխանակումներին միտված ծրագրերը, համատեղ կազմակերպել գիտական ժողովներ, կոնֆերանսներ ու սեմինարներ,փոխանակել տեղեկատվություն, մշակված փաստաթղթեր և գիտական հրապարակումներ:

Ըստ համաձայնագրի, ուսանելու և վերապատրաստվելու մեկնած ուսանողներին, պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմին բուհերը կտրամադրեն անվճար կացարան, ինչպես նաև ամսական 60 եվրո կրթաթոշակ:

Ուսանողները հնարավորություն ունեն նաև ամբողջությամբ սեփական ֆինանսական միջոցներով ուսում­նա­ռության որոշակի հատված անցնել եվրոպական համագործակից բուհերում՝ ԵՄՀ և եվրոպական բուհերի երկկողմանի համաձայնագրերի հիման վրա։ Այս պահին հասանելի են համաձայնագրեր հետևյալ բուհերի հետ․

  1. Լեհաստանի Լոդզ համալսարան (University of Lodz),
  2. Ղազախստանի Եվրասիական համալսարան (N. Gumilyov Eurasian National University (ENU))
  3. Լոնդոնի Բիզնեսի և Ֆինանսների համալսարան (որպես ԵՄՀ ուսանող՝ տրամադրբում է 10 % զեղչ)

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​​