Լրագրություն
Եվրասիա միջազգային համալսարանի բակալավրի կրթական ծրագիրն առաջարկում է համապարփակ և դինամիկ ուսումնական ծրագիր, որը նախատեսված է արագ զարգացող մեդիայի համար ապագա որակյալ մասնագետներ պատրաստելուն: Տեսական և գործնական հմտություններով հագեցած կրթական ծրագիրը ուսանողներին փոխանցում է անհրաժեշտ գործիքներ՝ տարբեր ԶԼՄ-ներում`տպագիր, հեռարձակվող, առցանց և նոր թվային ձևաչափերում աշխատելու համար:
- 4 տարի
- Վերջնաժամկետ: 10 Մայիս
Ակնարկ
Եվրասիա միջազգային համալսարանի ժուռնալիստիկայի բակալավրի ծրագիրն աչքի է ընկնում իր համապարփակ ուսումնական պլանով և գործնական մոտեցմամբ: Ունենալով տարբեր առարկաների, ներառյալ հեռուստառադիոլրագրության հիմունքնները, ԶԼՄ-ների իրավունքը, հետաքննող լրագրությունը, թվային մարքեթինգը, ուսանողները ձեռք են բերում ոլորտի ամբողջական պատկերացում:
Ծրագիրը թույլ է տալիս ուսանողներին կիրառել իրենց գիտելիքները իրական միջավայրում՝ բուհի մեդիա լաբում, ինչպես նաև պրակտիկայի, սեմինարների և նախագծերի միջոցով: Առաջատար տեխնոլոգիաների ինտեգրումն ապահովում է ապագա մեդիա մասնագետներին օրեցօր զարգացող դաշտում կողմնորոշվելու և գործունեություն ծավալելու համար:
Ընդհանուր առմամբ, ծրագիրը ուսանողներին նախապատրաստում է լրագրության ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտություններով ու գիտելիքներով:
Կարիրերա
Շրջանավարտները կարող են աշխատել․
- Առցանց և տպագիր լրատվամիջոցներում
- Հեռուստառադիոընկերություններում (TV/Radio)
- Հանրային կապերի (PR) և հաղորդակցության ոլորտում
Որպես․
- Լրագրող
- Մեկնաբան
- Խմբագիր
- Վերլուծաբան
- Տվյալներ հավաքագրող
- Հաղորդակցման մասնագետ
- Նախագծի ղեկավար-պրոդյուսեր
- Միջոցառումների համակարգող և այլն
Վերջնարդյունքներ
Ընդհանրական վերջնարդյունքներ
Դրսևորում է մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողունակություն
Դրսևորում է տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելու, վերլուծելու և պահպանելու) կարողունակություն
Դրսևորում է քննադատական մտածողություն
Դրսևորում է բարդ խնդիրներ լուծելու կարողունակություն
Մասնագիտական վերջնարդյունքներ
Տիրապետում է ներպետական և միջազգային տարբեր իրադարձություններ (հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և առցանց մամուլի համար) լուսաբանելու հիմնական սկզբունքներին և կանոններին
Հստակ տարբերակում է մեդիաբովանդակության ժանրային առանձնահատկությունները
Ունակ է կառուցել բանավոր և գրավոր խոսքը հայերեն և օտար լեզուներով՝ ըստ մեդիայի տեսակի և ոճի, տարբերակում է փաստը կարծիքից, առաջնային ու երկրորդական իրողությունները
Տիրապետում է փաստերի հավաքման ու մշակման մեթոդներին, փաստական նյութն օգտագործելու ըստ մեդիատեքստի ձևաչափին
Տիրապետում է մեդիայի ժամանակակից գործիքակազմին՝ կոնտենտ մարքեթինգ, պլանավորում, արտադրական նախագծում, պրոդյուսինգ
Տիրապետում է տեղեկատվության, գաղափարների և փաստերի արդյունավետ համադրման հմտություններին՝ կիրառելով համապատասխան աշխատանքային լեզու և ոճ, որոնք հասկանալի կլինեն ինչպես մասնագետին այնպես էլ լսարանին, ունի ներկայացման, գրավոր և բանավոր խոսքի հմտություններ
Տիրապետում է լրագրողական էթիկայի և ԶԼՄ օրենսդրության ՀՀ և միջազգային օրենքներին, կանոնակարգերին, նորմերին ու սկզբունքներին, միջազգային խարտիաներին, կառույցներին և այլն:
Programme
Semester 1 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Clinical Pharmacy | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |
Semester 2 | Credits | Number |
---|---|---|
Microbiology | 4 | ESTU 768 |
Biochemisrty | 4 | ESTU 432 |
Pharmacy | 2 | ESTU 873 |
Semester 3 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Chemisrty | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |