Իրավագետների պրակտիկան Արդարադատության նախարարությունում

Արդեն երկու ամիս է Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ 2-րդ կուրսի ուսանողներն իրենց պրակտիկան անցնում են ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունում։

Այս ընթացքում ուսանողները ծանոթացել են՝

Պրոբացիայի ծառայության նպատակներին, խնդիրներին, սկզբունքներին, կազմակերպման և գործունեության հիմունքներին։

Իրականացվել է շրջայց էլեկտրոնային մոնիթորինգի և ՏՏ բաժին՝ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով։

Պատժից վաղաժամկետ ազատման նպատակով զեկույցի տրամադրման աշխատանքներին։

Ծառայության վիճակագրական տվյալներին (2021-2022)։

Շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքին։

Ուսումնական պրակտիկան ամփոփվեց դատախաղով, որպեսզի ուսանողները պատկերացում կազմեն դատական վարույթի ընթացքում մասնակիցների դերային նշանակությանը՝ հիմքում ունենալով Պրոբացիայի ծառայության ծառայողի, նրա կողմից կազմված զեկույցի, ինչպես նաև շահառուի՝ հետագայում կրկնահանցագործությունները կանխելու նշանակությունը։

«Իրավաբանի օրը Եվրասիա միջազգային համալսարանում» միջոցառում

Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնը Իրավագիտության ամբիոնի հետ համատեղ օրերս կազմակերպեցին «Իրավաբանի օրը Եվրասիա միջազգային համալսարանում» միջոցառումը, որին մասնակցեցին Երևանի և մարզերի ավագ դպրոցների ու քոլեջների ավարտական դասարանների սովորողները: