Կառավարման խորհուրդը հաստատեց ԵՄՀ 2019-2025թթ. Ռազմավարական ծրագրով նախատեսված աշխատանքների տարեկան կատարողականը

Ս․թ․  հունիսի 22-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի Կա­ռա­վարման խորհրդի հերթական նիստը, ո­րը վա­րում էր ­խորհր­դի նա­խա­գահ, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը:

Նշենք, որ  խորհրդի կողմից քննարկվում և հաստատվում են տարբեր ռազմավարական հարցեր։ Խորհրդի կազմում ներգրավված են ինչպես արտաքին շահակիցներ՝ ի դեմս ոլորտի առաջատար մասնագետների, փորձագետների, գիտնականների և գործատուների, այնպես էլ ԵՄՀ ինստիտուցիոնալ ղեկավարներ, դասախոսներ և ուսանողներ։

Նիստի ընթացքում բուհի ռեկտոր Սուրեն Օհանյանը ներկայացրեց 2019-2020 գործունեության վերաբերյալ հաշվետվություն՝ ըստ ռազմավարական նպատակների 2019-2020 ռազմավարական ցուցանիշների վերլուծությամբ: Ռեկտորը ման­րամասն խոսեց ֆինանասական կայունության, բյուջեի արդ­յու­նավետ կառավարման, ֆինանսական ներ­հոսքի նոր աղբյուր­ների ներ­գրավ­ման, ուսանողական համակազմի ընդլայնման, կրթական նոր ծրագրերի զար­գաց­ման և ներդրման, կիրառական և գիտական հետազո­տութ­յուն­ների խթանման և մի շարք այլ հարցերի մասին։ Ռեկտորը նաև ուրախությամբ տեղեկացրեց, որ Բոստոնի Քոլեջի Բարձրագույն կրթության միջազգային կենտրոնի կող­մից  իրա­կա­նաց­վող հետազոտության շրջանակներում Եվ­րա­սիա մի­ջազ­գա­յին համալսարանն ընտրվել է որպես մաս­նավոր բուհի լա­վա­գույն փորձ և կներկայացվի Հայաստանի բարձրագույն կրթութ­յան համակարգի մասին պատմող գրքում։

Հաջորդիվ, ԵՄՀ Գլխավոր հաշվապահ Ա․ Ալեքսանյանը ներկայացրեց բյու­ջեի 2020թ․կատարողականը և 2021թ. նախահաշիվը՝ մանրա­մասն նշելով բոլոր հոդվածները և դրանց ուղղությամբ իրականացված հատկացում­ները։

Օրակարգային հարցերից էր նաև ԵՄՀ Որակի ապահովման (ՈԱ) կենտրոնի տարեկան հաշվետվության ներկայացումը։ ՈԱ կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիլավյանը ներկայացրեց 2019-2020 ուսումնական տարվա ընթացքում ՈԱ կենտրոնի իրականացրած գործողություններն ու նախաձեռնությունները, ինչպես նաև անդրադարձ կատարեց ԵՄՀ գործունեությանը համավարակի պայմաններում։ Բանախոսը ներկայացրեց դասըն­թացների առ­­ցանց կազմակերպման մեթոդական և կազմա­կերպ­չա­կան խնդիրները, բուհի կողմից դրանց ուղղութ­յամբ իրա­կա­նաց­ված քայլերը, ինչպես նաև հեռավար ուսուցման որակի ապահովման մեխանիզմները: Իր խոսքում Մ. Ջիլավյանը նշեց նաև, որ հիմքում ունենալով դրական փորձը, 2020-2021 ուսումնական տարվանից սկսած՝ ԵՄՀ բոլոր կր­թա­կան ծրագ­րերը վերանայվել և վերափոխվել են՝ որպես հիբրիդ կր­թական ծրագրեր։ Խորհրդի անդամները դրական համարելով ԵՄՀ փորձը՝ միաձայն հաստատեցին ՈԱ կենտրոնի հաշվետվությունը։

Հետազոտական ինկուբատորի տնօրեն Արևիկ Օհանյանը Խորհրդի քննարկմանը ներկայացրեց ԵՄՀ Գիտահետազոտական գործունեության խրախուսման քաղաքականությունը: Հատկանշական է, որ փաստաթղթով սահմանվում են բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների գիտահետազոտական գործունեության որակական բարելավման քաղաքականությունը, ուղենիշները և շրջանակը։ Հարկ է նշել նաև, որ փաստաթղթի հիմնական նպատակն է դասախոսական կազմի, ասպիրանտների և մագիստրանտների հետազոտական օրակարգը կապակցել ազգային (ՀՀ Գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թթ․ գերակայությունները), ինչպես նաև «Վերափոխենք աշխարհը. Կայուն զարգացման օրակարգ 2030» փաստաթղթում ամփոփված նպատակներին և այդ համատեքստում ՀՀ առաջնահերթություններին։

Նիստին խորհրդի անդամների կողմից ընդգծվեցին բուհի մրցակցային առավելությունները, առաջարկություններ եղան բուհի զարգացմանը նպաստող մի շարք ծրագրերի շուրջ, որոնց կենսագործումը տեղի կունենա մոտ ժամանակում։

 

Արևիկ Օհանյանն ընտրվել է ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ

Ուրախությամբ հայտնում ենք, որ ԵՄՀ ռազմավարական նախագծերի ղեկավար Արևիկ Օհանյանը ընտրվել է որպես ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԵՄ Պատվիրակության և Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համատեղ համաձայնությամբ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխման (ԲԿԲՓ) փորձագետ:

«Կառավարում և շրջանաձև տնտեսություն» կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրի մեկնարկը տրված է

Իտալիայի Տուշիայի համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը համատեղ հայտարարում են «Կառավարում և շրջանաձև տնտեսություն» մասնագիտությամբ կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրի այս տարվա ընդունելության մեկնարկը։