LION ծրագիր

LION (Learning Inside Out Network) ծրագիրը ինտենսիվ միջազգային պրակտիկա և հետազոտական ​​հնարավորություն է այն ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են գլոբալ անվտանգության տեսությամբ և պրակտիկայով:

Ուսուցումը դրսում. Համաշխարհային զարգացման և անվտանգության ուսումնասիրությունների միջազգային փորձը

Ուսուցումը դրսում. Համաշխարհային զարգացման և անվտանգության ուսումնասիրությունների միջազգային փորձը ( Learning Inside Out Network-ը (LION)) ծրագիրը հիմնված է անվտանգության ուսումնասիրությունների, հակամարտությունների վերլուծության և լուծման, գլոբալ հանցագործության, միջազգային քրեական արդարադատության, մարդկային անվտանգության և միջազգային զարգացման դասընթացների վրա, այն հնարավորություն է ընձեռում մեկ կիսամյակ տևողությամբ միջազգային պրակտիկա անցնել Հայաստանի կամ Սերբիայի որևէ ՀԿ-ում, վերլուծական կենտրոնում կամ մեդիա կազմակերպությունում:

Սթոունհիլի Learning Inside Out Network-ը (LION) կյանքը փոխող հնարավորություն է, որը ստեղծվել է ուսանողների ակադեմիական և մասնագիտական հմտությունները ավելացնելու համար: Այս բացառիկ ծրագիրը, որը մշակվել և իրականացվում  է Սթոունհիլի ֆակուլտետը, ընդգրկում է երկու կիսամյակ՝ համատեղելով ավանդական լսարանային կրթությունը, արտասահմանյան պրակտիկաները և համաշխարհային անվտանգության միջազգային համաժողովը՝ ուսանողներին դարձնելու փորձագետների, որոնք կարող են խորը հետազոտություններ իրակականցնել  միջազգահին ասպարեզում։

Սովորաբար, LION-ը սկսում է աշնանը քաղաքագիտության, քրեագիտության կամ տնտեսագիտության դասերից: Կա նաև նոր ամառային տարբերակ, որը ներկայումս բաց է դիմելու  համար։

Ընդունվելուց հետո ծրագրի երեք խորհրդատուները՝ պրոֆ. Աննա Օհանյանը (քաղաքագիտություն և միջազգային գիտություններ), պրոֆ. Անամիկա Թվիման-Ղոշալը (սոցիոլոգիա և քրեագիտություն) և պրոֆ. Պիյուշ Չանդրան (տնտեսագիտություն) աշխատում են ընդունված ուսանողների հետ՝ բացահայտելու պրակտիկայի հնարավորությունը LION ծրագրի  շրջանականերում :

Ինչո՞ւ ստեղծել LION-ը: 

Պրոֆեսոր Փիթեր Ուբերտաչոն՝ Մարտինի իրավունքի և հասարակության ինստիտուտի տնօրենը, գիտակցեց, որ թեև ավանդական միջազգային ծրագրերն ուսանողներին տալիս են անգնահատելի մշակութային և ակադեմիական փորձ, այդ հնարավորությունները հաճախ ստեղծվում են ոչ թե համալսարանում կատարվող աշխատանքի, այլ հյուրընկալող ծրագրերի փորձի և առարկայի թեմայի հիման վրա։

Ուբերտաչոն կապվեց պրոֆեսոր Օհանյանի հետ, ով նշանակալի  հետազոտություն կատարեց Արևմտյան Բալկաններում և Հարավային Կովկասում` աշխատելով հասարակական  և միջազգային կազմակերպությունների հետ: Նա հիացմունքով   խոսում է այն մասին, որ ուսանողները պետք է սովորեն պրակտիկանտներից փորձելով  համադրել  լսարանային տեսական գիտելիքները գործնական  գիտլիքների հետ:

Պրոֆեսոր Թվիման-Գոշալի հետ միասին նրանք որոշեցին, որ և՛ հնարավոր է, և՛ իսկապես կարևոր է Քոլեջի համար առաջարկել ծրագիր, որը մտածված կերպով կապում է դասընթացի աշխատանքը միջազգային  պրակտիկայի հնարավորության հետ՝ ապահովելով, որ երկու փորձառությունների միաձուլումը   լավագունյս կխթանի ուսանողերի ուսոմնառության գործընթացը :

Միասին Օհանյանը եւ Թվիման-Ղոշալը հաջողությամբ իրագործեցին ծրագիրը` դրական հարաբերություններ հաստատելով Հայաստանի եւ Սերբիայի կազմակերպությունների հետ եւ ուսանողներին պրակտիկայի հնարաորություն շնորհելով այդտեղ: Գտան  նաեւ ուսանողական կացարաններ, բացահայտվեցին աշնանային կիսամյակի դասընթացներում այնպիսի հնարավորություններ, որոնք կարող են ուղղակիորեն կապվել ուսանողների ապագա պրակտիկաների հետ: LION-ի հիմնական տարրերը պլանաորելիս, նրանք կենտրոնացան մի  ծրագիր մշակման վրա, որը երկարատեւ արդյունավետություն կունենա եւ կխրախուսի ուսանողներին ընդգրկվել այնպիսի մագիստրոսական ծրագրերի մեջ, որոնք կապված կլինեն իրենց համալսարանական աշխատանքի հետ:

«Ուսանողների համար մրցունակ հետբուհական  ծրագրերի մեջ ընդգրկվելո   ուղիներից մեկը զարգացող երկրի անմիջական փորձ ո հետազոտական փորձ ունենալն է»,- ասում է պրոֆ. Օհանյանը: «Շատ հաճախ ուսանողները չգիտեն, որ սրանք արդյունքներ են, որոնք նրանք կարող են ստանալ արտերկրում սովորելով, ուստի մենք մշակել ենք ծրագիր, որը ուսանողներին տալիս է այդ փորձը՝ միաժամանակ իրենց թույլ տալով լինել պրակտիկանտի կողքին»:

LION ծրագրի ավարտին գործընկերները կազմակերպում են միջազգային գիտաժողով, որտեղ LION ուսանողները ներկայացնում են իրենց ուսումնասիրությունները: Գիտաժողովը տեղի է ունենում հունիսին՝ Եվրասիա միջազգային համալսարանում։ Բացի LION ուսանողներից մասնակցել կարող են նաև բակալավրիատի բարձր կուրսի և մագիստրատուրայի ուսանողները:

LION-ը և Եվրասիա միջազգային համալսարանը

LION-ը և Եվրասիա միջազգային համալսարանը ուսանողներին հյուրընկալում են Հայաստանում։ Ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու համալսարանի կյանքին, օգտվել գրադարանից, համակարգչային սենյակից, մասնակցել կազմակերպված գիտաժողովներին և վերապատրաստումներին: Եվրասիա միջազգային համալսարանը նաև առաջարկում է մի շարք դասեր անգլերեն լեզվով միջազգային ուսանողների և LION ուսանողների համար, ովքեր կարող են միանալ նրանց: Մինչ պրակտիկան սկսելը LION-ի ուսանողները 5 կողմնորոշիչ օրերի ընթացքում ծանոթանում են հայկական մշակույթին:

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։