Շնորհավո´ր տոնդ, ազատ, անկախ 25-ամյա Հայաստանի Հանրապետություն:
Հարյուրամյակներ շարունակ ազգային պետականությունը կորցրած ժողովրդի համար անկախությունը բացառիկ և բացարձակ արժեք է, որովհետև պատմական անցյալում կրած դառնություններն ու դժվարությունները հիշողությունից շուտափույթ ջնջելու անհրաժեշտություն է զգացվում: