Video credit: Eurasia University 

Ապա
Գա

Կերտիր քո ապագան։
Դարձի՛ր ԵՄՀ-ի մի մաս։

Ուղերձ

Բարի գալուստ Եվրասիա միջազգային համալսարան։ Մեր համայնքի անունից սիրով ողջունում եմ կայքի այցելուներին: Իր գործունեության տարիների ընթացքում համալսարանի աշխատակազմը ջանացել է մշակել և իրականացնել ժամանակի մարտահրավերներին և պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր` միևնույն ժամանակ պահպանելով ազգային կրթական համակարգի լավագույն տարրերը:

Մենք համոզված ենք, որ ակադեմիական գերազանցության, հետազոտության և բարձր սոցիալական պատասխանատվության մեր հանձնառությունը այլընտրանք չունի: Մեր բարձր որակավորում ունեցող պրոֆեսորադասախոսական կազմի, սպասարկող  աշխատակիցների և ուսանողության միջազգային ակտիվ շփումների ու նպատակային համագործակցության շնորհիվ համալսարանում ներդրվել է եվրոպական առաջադեմ, գրավիչ կրթական մշակույթ՝ ձևավորելով և խթանելով ներառական ուսումնական միջավայր: Ձեզ առաջարկում ենք ժամանակ հատկացնել  ուսումնասիրելու այն կրթական յուրահատկությունները, որոնք նպաստել են համալսարանի նկատմամբ հանրության ճանաչելիության բարձրացմանը։

Լիահույս ենք, որ առաջիկայում կողջունենք Ձեզ` որպես ԵՄՀ ընտանիքի անդամ:

ԵՄՀ

Եվրասիա միջազգային համալսարանում բարձր են գնահատվում ստեղծագործական մտածողությունը, նորարարությունը և նախաձեռնությունը: Վերահսկվող թիմային աշխատանքի օգնությամբ համալսարանը դիմակայել է ակադեմիական և տնտեսական ոլորտներում առկա մարտահրավերներին: 

Ապրելով փոփոխությունների դարում՝ մենք գիտակցում ենք, որ մշտական աճն ու կատարելագործումը, այլ կերպ ասած՝ ցմահ կրթությունը ներկա ժամանակների հիմնական նախապայմանն է։

Միջազ
գային

ծրագ

րեր

Եվրասիա միջազգային համալսարանն առաջարկում է ակադեմիական ուսուցման հնարավորություններ հետևյալ աստիճաններում՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա։ Ընտրիր Եվրասիա միջազգային համալսարանի կողմից առաջարկով բազում ծրագրերից մեկը։

Կրթա
թոշկ

Եվրասիա միջազգային համալսարանն առաջարկում է ուսման վարձի փոխհատուցման տարբեր հնարավորություններ՝ ելնելով ուսանողի սոցիալական վիճակից և ակադեմիական առաջադիմությունից: ԵՄՀ ուսանողներին տրամադրվող բոլոր կրթաթոշակները հատկացվում են առաջին տարվա ընթացքում և ենթակա են տարեկան վերանայման:

Ուսանո ղական
կյանք

Ծանոթացեք ԵՄՀ-ում ուսանողական կյանքին և միջավայրին։

Նորություններ

Լուրեր
Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները
ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:
Ավելին →
Բլոգ
Անի Բաբայան. Ուսանող մայրիկ լինելը անչափ հաճելի է
Անին պատմում է, որ մանուկ հասակում ակտիվությունն իրեն թույլ չի տվել սուսուփուս նստել տանը. պար, գեղասահք, գիմնաստիկա, գոբելեն, նկարչություն, ուլունքագործություն. այս ամենը ուղեկցել են նրան ...
Ավելին →
Լուրեր
Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը
Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:
Ավելին →
Իրավագիտություն
«Իրավաբանի օրը Եվրասիա միջազգային համալսարանում» միջոցառում
Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնը Իրավագիտության ամբիոնի հետ համատեղ օրերս կազմակերպեցին «Իրավաբանի օրը Եվրասիա միջազգային համալսարանում» միջոցառումը, որին մասնակցեցին ...
Ավելին →
Լուրեր
«Դասավանդիր հանուն հաջողության»
Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, ...
Ավելին →
Բլոգ
Ուսանողական կյանքը Եվրասիայում
Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների հաղորդակցության և մանկավարժության ամբիոնը շարունակում է ուսանողական կյանքն ավելի արդյունավետ, հետաքրքիր և գիտելիքահեն դարձնել:
Ավելին →
Լուրեր
Եվրասիա միջազգային համալսարանն ու ՀՀ փաստաբանների պալատը կնքել են համագործակցության նոր հուշագիր
Փաստաբանների պալատը կաջակցի նաև հարստացնել նոր մասնագիտական գրականության ցանկը:
Ավելին →
Ժան Մոնե
Մեկնարկեց Ժան Մոնե մոդուլի ձմեռային դպրոցը
Ձմեռային դպրոցը կրում է «Մարդու իրավունքներ և անվտանգություն. դերակատարներ, մեխանիզմներ և կիրառական գործիքներ» խորագիրը։
Ավելին →
Ժան Մոնե
Դասընթաց. «Ժամանակակից միջազգային հարաբերությունների հիմնախնդիրների ըմբռնումը»
Ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն և հիմնարար իրավունքներ» մոդուլն իր հանրային դասախոսությունների շարքի շրջանակներում ուրախ է ...
Ավելին →
Դիմորդներ
Նախապատրաստական դասընթացներ
Մարզերից ուսանողները կարող են միանալ օնլայն:
Ավելին →

Աջակցություն և խորհրդատվություն

Ունե՞ք հավելյալ հարցեր։ Խնդրում եմ ստուգել մեր հաճախակի տրվող հարցերի էջը, որտեղ կարող եք գտնել մի շարք հարցերի պատասխաններ։ 

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։