ՀՏՀ

Հաճախ տրվող հարցեր

Միասնական քննություններն անցկացվում են առկա համակարգի համար երկու փուլով` հունվար ամսվա առաջին տասնօրյակում, իսկ եթե դիմորդը ցանկանում է կրկին վերահանձնել տվյալ առարկան, ապա քննաշրջանը մեկնարկում է հունիս ամսվա առաջին տասնօրյակում: Հեռակա համակարգի քննություներն անցկացվում են տվյալ ուստարվա հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում:

Յուրաքանչյուր ուստարվա համար դիմորդներն ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը ներկայացնում են Գնահատման և թեստավորման կենտրոն՝ էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցելով յուրաքանչյուր առարկայի համար 1500 դրամ: 

Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ առկա ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի`դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի`մինչև երկու անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրած բոլոր մասնագիտությունների համար սահմանված է ընդունելության մրցութային միևնույն առարկայի քննությունը:

Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք առանց տարիքի սահմանափակման:

Անվճար և վճարովի ուսուցման ընդունելության մրցույթներն անցկացվում են երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ:

Մասնագիտությունների մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ: Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր: Ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին:

Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների հիմնական փուլի արդյունքներն ամփոփվում են մինչև տվյալ տարվա հուլիսի 20-ը: Մրցույթի արդյունքը հաստատվում է հանրապետական ընդունող հանձնաժողովում, որից հետո բուհի ռեկտորը հրամանագրում է ուսանողներին:

ԵՄՀ բակալավրիատի ծրագրերի ցանկը, ուսման վարձերի չափը, ինչպես նաև քննությունները ներկայացված են մեր պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: 

Կրթական ծրագրերի հակիրճ նկարագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

ԵՄՀ մագիստրոսական ծրագրերի ցանկը, ուսման վարձերի չափը, ինչպես նաև քննությունները ներկայացված են ԵՄՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Կրթական ծրագրերի հակիրճ նկարագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

ԵՄՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրա կարող են դիմել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձինք։ ԵՄՀ մագիստրոսական ծրագրերի տևողությունը 1.5 տարի է, դասերն անցկացվում են երեկոյան ժամերին: 

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  1. մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ,
  2. բարձրագույն կրթության դիպլոմի և դրա հավելվածի բնագրերն ու պատճենները,
    անձնագրի բնօրինակը և պատճենը,
  3. 2 լուսանկար (3 x 4 չափսի),
  4. զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը և պատճենը,
  5. վերջին 3 տարվա ընթացքում ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները, ովքեր տվյալ մասնագիտության գծով մասնակցում են բանակից զորացրվածների (ԲԶ) համար հատկացված տեղերի մրցույթին, ներկայացնում են նաև տեղեկանք զինկոմիսարիատից՝ ծառայությունից զորացրվելու վերաբերյալ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի երեխա լինելու, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դառնալու, առանց ծնողական խնամքի մնացած` մինչև 23 տարեկան երեխա լինելու մասին):

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետներում 1-ին փուլով` հունիսի 15-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ, 2-րդ փուլի ժամկետները և քննությունների օրերը հրապարակվում են ավելի ուշ:

 

Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած նիստում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»-ի հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Եվրասիա միջազգային համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:

Նշենք, որ 2017թ․-ին ՈԱԱԿ-ն ընդգրկվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում (EQAR)։ Սա նշանակում է, որ ՈԱԱԿ ինստիտուցիոնալ հավատարմագրումը ճանաչելի է նաև միջազգայնորեն:

ԵՄՀ ուսումնական հարցերով գրասենյակը աշխատում է երկուշաբթիից-շաբաթ օրերին՝ ժամը 9:30-ից մինչ 17:00-ն: Հեռախոսահամար՝ 010 249438, registrar@eiu.am

Փոխանակման ծրագրեր

Եվրասիա միջազգային համալսարանի Միջազգային կապերի կենտրոնը ԵՄՀ ուսանողների համար ապահովում է արտերկրում սովորելու հնարավորություններ: Յուրաքանչյուր կիսամյակում մինչեւ 8-10 ուսանող կարող է անվճար հիմունքներով մասնակցել նմանատիպ ծրագրերի:


ԵՄՀ եւ եվրոպական համալսարանների համագործակցության արդյունքում փոխանակման դրամաշնորհային ծրագրեր են պարբերաբար հասանելի լինում հետեւյալ համալսարաններում.

  • Հունաստանի Արիստոտելի անվան համալսարան (Aristotle University of Thessaloniki),
  • Վարշավայի բնական գիտությունների համալսարան (Warsaw University of Life Sciences),
  • Վարշավայի տնտեսագիտության համալսարան (Warsaw School of Economics),
  • Չեխիայի Մասարիկ համալսարան (Masaryk University)
  • Վիլնյուսի Միկոլաս Ռոմերիս համալսարան (Mykolas Romeris University),
  • Վիլնյուսի պետական համալսարան (Vilnius University)
  • Վիլնյուսի պետական համալսարան (Vilnius University)
  • Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարան (Universidade De Santiago De Compostela)
  • Իտալիայի Տերամոյի համալսարան (Teramo University)
  • Իտալիայի Տուշիայի համալսարան (Tuscia University)

Փոխանակման բոլոր ծրագրերով ուսուցումն անվճար է եւ հատկացվում է ամսական 700-800 եվրո կրթաթոշակ, որը նախատեսված է կեցության եւ այլ ծախսերի համար: Ընդունող կողմը հոգում է նաեւ ճանապարհածախսը: Ուսանելու ժամանակահատվածում աշխատելու անհրաժեշտություն չի առաջանում: Սակայն եթե մասնագիտական աճի համար կա ցանկություն աշխատել եւ փորձ ձեռք բերել` ապա հնարավոր է այդ հարցը քննարկել ընդունող համալսարանի հետ, որովհետեւ յուրաքանչյուր երկրում գործում են ինքնատիպ օրենքներ:

Այո: Ընդունող բուհ-ն առաջակում է հանրակացարան, ցանկության դեպքում ուսանողը կարող է ապրել համալսարանի հանրակացարանում: Սակայն յուրաքանչյուր ուսանող ազատ է իր ընտրության հարցում եւ կարող է նաեւ առանձին բնակարան վարձակալել (այդ ծրագրերին մասնակցած մեր ուսանողները նախընտրել են բնակարանի վարձակալության տարբերակը):

 

Ո´չ: Փոխանակման այն ծրագրերը, որոնց մասնակցում է ԵՄՀ-ն` ուսանողի վերադարձը ծրագրի ավարտից հետո պարտադիր է, այդ մասին կնքվում է համաձայնագիր:

Անգլերենի իմացության մակարդակը կախված է կոնկրետ ծրագրից. յուրաքանչյուր բուհ ունի իր մոտեցումը: Հիմնականում պահանջվում է անգլերենի B2 մակարդակ: Կան ընդունող համալսարաններ, որոնք պահանջում են ընդհանուր տեղեկանք, որի համար ԵՄՀ համապատասխան ամբիոնը կազմում է համապատասխան թեստ եւ անցկացնում քննություն, այնուհետեւ տրամադրում տեղեկանք: Որոշ համալսարաններ էլ ունեն տեղեկանքի հատուկ ձեւ, որը լրացնում է ուսանողի անգլերեն լեզվի դասախոսը:

Ոչ: Փոխանակման այն ծրագրերը, որոնց մասնակցում է ԵՄՀ-ն` նախատեսված են հանրակրթական ուսուցումն ավարտածների եւ ԵՄՀ-ում սկսած 2-րդ կուրսից սովորող ուսանողների (բակալավրատի եւ մագիստրատուրայի) եւ ասպիրանտների համար:

Այո: Սակայն այս դեպքում համալսարանը ոչ մի աջակցություն ցույց տալ չի կարող: Դա Ձեր անձնական իրավունքն է, սակայն նախկինում ձեռք բերած փորձը կարող է օգտակար լինել, իսկ առանձին դեպքերում էլ` հաշվի առնվել:

Եթե դեռ կան հարցեր` խնդրում ենք ուղարկել irc@eiu.am էլ-հասցեին: Մենք խոստանում ենք պատասխանել բոլոր հարցերին:

Միջազգային ուսանողների ընդունելություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումները, սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2023-2024 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար:

Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ներկայացնեն նախարարություն հետևյալ ժամկետներում՝

  • Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար – 2024 թ. հունիսի 15-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ
  • Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար – 2024 թ. հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ
  • Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար -2024 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ
  • Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար – 2024 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ
  • Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար – 2024 թ. hունիսի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ
  • Վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար – 2024 թ. հունիսի 15-ից մինչև օգոստոսի 18-ը ներառյալ
  • Վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար – 2024 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ
  • Վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար – 2024 թ. հունիսի 15-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ

Փաստաթղթերը նախարարություն ներկայացվում են`

  • դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
  • բարձրագույն ուսումնական հաստատության, նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատության կողմից,
  • օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  1. Դիմում` համաձայն կից ներկայացված ձևի,
  2. Դիմում-հարցաթերթիկ` համաձայն կից ներկայացված ձևի,
  3. բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
  4. անձնագրի պատճենը,
  5. սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը,
  6. կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
  7. 3×4 չափսի 4 լուսանկար,
  8. ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
  9. հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում (հայերենով, ռուսերենով կամ անգլերենով)

Դիմորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի փաթեթը ոչ ամբողջական կամ թերի լինելու դեպքում դիմորդի փաստաթղթերը չեն ուսումնասիրվելու։

Դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը վերոնշյալ կետերով (1-9) պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն Նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկեն secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։

Գիտելիքների գնահատման ընթացքում դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պարտավոր են Նախարարության էլեկտրոնային հասցեին ուղարկած 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել Նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն:

 

Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող դիմորդների ընդունելությունը անց է կացվում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ընդունված «Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ուսանողների մասին» ՀՀ կարգով: Երբ ուսանողն ընդունվում է ԵՄՀ ի նախապատրաստական բաժին, ԵՄՀ-ն դիմում է ՀՀ արտաքին գործերի նախարարություն ուսանողի մուտքի թույլտվություն ստանալու համար: Թույլտվությունը ստանալուց հետո ուսանողը կարող է դիմել իր երկրում գտնվող Հայաստանի դեսպանատուն եզակի մուտքի արտոնագիր ստանալու համար:

Հայաստան մուտքի իրավունք (Վիզա) տրամադրում է տվյալ երկրում (կամ նրան մոտ) գտնվող Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը: Վիզայի կարիք չունեն ԱՊՀ երկրների, ԵՄ պետությունների, ինչպես նաեւ Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիները: Մինչեւ 18 տարեկանների համար վիզան անվճար է:

Մի շարք երկրների քաղաքացիներ վիզա կարող են ստանալ Հայաստան ժամանումից անմիջապես հետո` սահմանային անցակետերում: Սովորաբար դա տեւում է մոտ 20-25 րոպե:

Վիզայի ժամկետը լրանալիս անհրաժեշտ է երկարաձգել այն “Անձնագրային եւ վիզաների” վարչությունում (Երեւան, Մաշտոցի պող., 13ա): Ժամկետանց վիզայի դեպքում քաղաքացին ենթարկվում է տույժի:

Վիզա կարելի է ստանալ նաեւ մինչ ժամանումը` (էլեկտրոնային տարբերակով) դիմելով Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարությանը:

Վիզաների տրամադրման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության ինտերնետային էջում:

Առավել մանրամասն տեղեկատվություն մուտքի արտոնագրերի ստացման վերաբերյալ կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ։

Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն:

Ըստ այդ կարգի՝ դիմորդների փաստաթղթերն ընդունում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Միջազգային ուսանողների համար ընդունելության պահանջները կարող են տարբեր լինել՝ կախված կրթական ծրագրից և ուսման մակարդակից: Սովորաբար, միջազգային ուսանողներից պահանջվում է ներկայացնել իրենց ակադեմիական տեղեկագրերն, անգլերեն լեզվի իմացության թեստի արդյունքները (օրինակ՝ TOEFL կամ IELTS, կամ մեր հատուկ լեզվի թեստը) և այլ օժանդակ փաստաթղթեր: 

 

Համալսարանը կարող է ընդունել անգլերեն լեզվի իմացության տարբեր թեստեր, ինչպիսիք են TOEFL (Անգլերենի թեստը՝ որպես օտար լեզու) և IELTS (Անգլերեն լեզվի միջազգային թեստավորման համակարգ): Դուք կարող եք նաև թեստ հանձնել մեր համալսարանի կողմից անցկացվող քննական կենտրոնում:

Այո, համալսարանը սովորաբար ռեսուրսներ և աջակցություն է տրամադրում միջազգային ուսանողներին՝ օգնելու նրանց մշակութային հարմարեցմանը և ինտեգրմանը: Սա կարող է ներառել կողմնորոշիչ ծրագրեր, մշակութային իրազեկման սեմինարներ, միջազգային ուսանողական ակումբներ կամ կազմակերպություններ և ակադեմիական խորհրդատվություն:

 

 

Միջազգային ուսանողները կարող են աշխատել համալսարանում կամ համալսարանից դուրս՝ համալսարանում սովորելիս՝ կախված նրանց ներգաղթի կարգավիճակից և ՀՀ իրավական նորմերից:

 

irc@eiu.am:

Եվրասիա միջազգային համալսարանն իր ուսանողներին առաջարկում է կեցությունը կազմակերպել նաև ուսանողական հանրակացարանում: Սենյակները կահավորված են ամբողջությամբ, ունեն սանհանգույց, ջեռուցում, լվացքատուն, խոհանոց:

Հանրակացարանում պահպանվում են անվտանգության կանոնները:

Հանրակացարանում ժամանակավոր կացության վերաբերյալ դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել հանրակացարանի ադմինիստացիային, 

Միջազգային ուսանողների ուսման վարձերը կարող են տարբեր լինել՝ կախված ուսումնական ծրագրից:

Մանրամասն տեղեկություններ ուսման վարձերի մասին սովորաբար կարելի է գտնել համալսարանի կայքում գտնվող օտարերկրացիների վաձավճարներ բաժնում:

Այո, ԵՄՀ փոխանակման ծրագրերը հասանելի են այն ուսանողներին, ովքեր ավարտել են իրենց ընդհանուր կրթությունը և ներկայումս ընդգրկված են ԵՄՀ բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ծրագրերում:

 

Այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ցանկանում են ներգրավվել ԵՄՀ գիտական աստիճան շնորհող կրթական ծրագրերում, կարող են դիմել նախապատրաստական բաժին: Նախապատրաստական բաժնի ավարտական քննությունները համարվում են ԵՄՀ կրթական ծրագրերի ընդունելության քննություններ: Նախապատրաստական բաժին ընդունվելու համար ուսանողները պետք է ուղարկեն հետևյալ փաստաթղթերը info@eiu.am հասցեին.

Do you still need help? Feel free to contact us