Ներբուհական կրկնակի դիպլոմ

Եվրասիա միջազգային համալսարանում ուսանողները հնարավորություն ունեն ներքին կրկնակի դիպլոմի ծրագրերի շրջանակներում սովորելու զուգահեռաբար նաև երկու ծրագրում (առկա և հեռակա համակարգով):

Միջդիսցիպլինար ծրագրեր

Կարևորելով յուրաքանչյուր ուսանողի անհատական ուսումնական հետագծի ձևավորումը՝ Եվրասիա միջազգային համալսարանը շարունակաբար ստեղծում է հնարավորություններ ուսանողների համար։ Բուհը նպատակ ունի շարունակաբար զարգացնելու և ապահովելու առավել ճկուն ուսումնական ծրագրեր՝ արձագանքելով նաև Բոլոնիայի համաձայնագրի պահանջներին։ 

Այս առումով առանձնակի կարևորում ենք հետևյալ նախաձեռնությունները․ 

  • Ներքին կրկնակի դիպլոմի ծրագրերի իրականացումը. ուսանողն ունի հնարավորություն սովորելու զուգահեռաբար երկու ծրագրում (առկա և հեռակա համակարգով)
  • Կրեդիտների ամբողջական ճանաչում․ ուսանողը, նախապես համաձայնեցնելով և կնքելով ուսումնառության պայմանագիր, կարող է կուտակել կրեդիտներ համագործակից արտերկրյա բուհերից, ինչպես նաև ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած Հայաստանյան այլ բուհերից։
  • Բուհը ընդունում է նաև MOOC դասընթացների արդյունքները, եթե այն նախապես համաձայնեցվել է և բխում է ուսանողի հիմնական կրթական ծրագրի նպատակներից։

ԵՄՀ-ում ուսանողներն ունեն անսահմանափակ հնարավորություններ տարբերակելու սեփական կրթուղին՝ անհատական հետաքրքրություններին և նպատակներին համապատասխան, ապահովելով մրցակցային առավելություններ։

Ի՞նչ է նշանակում ներքին կրկնակի դիպլոմի ծրագիր

Ուսանողը զուգահեռաբար սովորում է երկու տարբեր մասնագիտություն՝ ստանալով երկու որակավորում
Կան դասընթացներ և կրդիտներ, որոնք ընդհանուր են բոլոր մասնագիտությունների համար․ այս դեպքում ուսանողը կարող է համընկնող կրեդիտներն (shared credits) օգտագործել երկրորդ մասնագիտության պահանջները բավարարելու համար
Կրկնակի դիպլոմի ծրագրի դեպքում ուսանողը սովորում է մեկ մասնագիտությամբ առկա, իսկ երկրորդ մասնագիտությամբ հեռակա համակարգում

Ներքին կրկնակի դիպլոմ (Internal Dual Degree)

ԵՄՀ-ում գործող կրկնակի դիպլոմի ծրագրերն են (բակալավրիատ)․

  • Կառավարում և օտար լեզուներ
  • Իրավագիտություն և օտար լեզուներ
  • Ֆարմացիա և օտար լեզուներ
  • Կառավարում և ֆարմացիա
  • Կառավարւմ և իրավագիտություն
  • Իրավագիտություն և ֆարմացիա

Ինչու՞ ընտրել տվյալ կրթական ծրագրերը

Ուսանողը կարող է իր իսկ ոլորտում ընտրել այլ ուղղություն և խորացնել գիտելիքները տվյալ ոլորտում կամ բացահայտել նոր մասնագիտություններ։

Բակալավրիատի ուսանողների համար այս ծրագրերը կարող են լինել կողմնորոշիչ հետագա ուսումնառության ուղին պլանավորելու առումով։ Կերտել առանձնահատուկ կրթական ուղի՝ տարբերակվելով աշխատանքային շուկայում առանձնահատուկ գիտելիքով և հմտություններով։

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​​