Եվրասիա վարժարան
Եվրասիա ավագ դպրոց-վարժարանն իրականացնում է հանրակրթական ծրագրի վերջին գործառույթները, որտեղ աշակերտը նպատակայնորեն խորացնում և հարստացնում է իր գիտելիքները` նախապատրաստվելով բարձրագույն մասնագիտական ուսուցման:
Եվրասիա ավագ դպրոց-վարժարանը հիմնադրվել է 1997թ.-ին: Կրթօջախի դասավանդման մեթոդիկայի հիմքում ընկած է դասականի և նորարարականի զուգակցումը: Վարժարանում գործում է աշակերտամետ ուսուցման և ծնող-մանկավարժ-աշակերտ-տնօրինություն քառակողմ փոխհամաձայնեցված կրթական համակարգ: Եվրասիականի մրցակցային առավելությունը կրթական շարունակական ուղին վարժարանից համալսարան սահուն անցնելու տեսլականում է: Մեր սաները բարձրագույն մասնագիտական կրթության նախաշեմին են:
1. Վարժարան կարող են ընդունվել X-XII դասարանների աշակերտները:
2. Վարժարանի շրջանավարտները ստանում են պետական ատեստատ:
3. Վարժարանում սովորելիս լրացուցիչ պարապելու անհրաժեշտություն չի առաջանում:
Եվրասիա վարժարանի առանձնահատկությունները
Եվրասիա ավագ դպրոց-վարժարանն իրականացնում է հանրակրթական ծրագրի վերջին գործառույթները, որտեղ աշակերտը նպատակայնորեն խորացնում և հարստացնում է իր գիտելիքները` նախապատրաստվելով բարձրագույն մասնագիտական ուսուցման:
Ուսուցումը ընթանում է յուրաքանչյուր աշակերտի համար մշակված անհատական ուսումնական պլանով (ուսուցման յուրահատուկ հետագծով), որի հենքը կազմվում է վարժարանի պետական ուսումնական պլանի հիման վրա` յուրաքանչյուր աշակերտի համար կիրառելով տարբերակված մեթոդական մոտեցումներ: Աշակերտի և նրա ծնողի ցանկությամբ ցանկացած առարկա կարող է ուսուցանվել խորացված (նախատեսված ժամաքանակի ապահովմամբ): Այս ծրագրով ուսուցումը հնարավոր է դարձնում խուսափել կրկնուսույցի մոտ լրացուցիչ պարապմունքներից և հաջողությամբ հանձնել միասնական ընդունելության քննությունները:
Վարժարանում ընթացող նախամասնագիտական ուսուցումից բացի աշակերտները մասնակցում են իրենց հեռանկարային մասնագիտական ուսուցմանը համապատասխան` բիզնեսի, ձեռնարկատիրական գործունեության, ինտերնետ մարքեթինգի, դիվանագիտության, օտար լեզուների, ծրագրավորման ծրագրերին և այլ լրացուցիչ կրթական ծրագրերով նախատեսված դասընթացների:
Վարժարանում գործում են հետևյալ մասնագիտական հոսքերը՝
Տնտեսագիտական և կառավարման
- Իրավաբանական
Օտար լեզուների
- Արհեստական բանականության սերուն ծրագիրը
Ֆիզիկա-մաթեմատիկական
Տեղեկատվական տեխնոլոգիաների
Բժշկա-կենսաբանական
Լրագրություն
Տարրական մանկավարժություն
Մասնագիտական կողմնորոշում
Մասնագիտական հոսքային ուսուցում
Հմտությունների զարգացում
Անձի ինքաբացահայտում և զարգացում
Նախաբուհական ուսուցում
Նախաբուհական ուսուցում Նախապատրաստում ԳԹԿ քննություններին