Կրկնակի դիպլոմ

Եվրասիա միջազգային համալսարանն այս տարիների ընթացքում սերտորեն համագործակցության կամուրջներ է կապել եվրոպական հեղինակավոր բուհերի հետ: Նրանցից մի քանիսի հետ իրականացնում ենք նաև կրկնակի դիպլոմի շնորհման կրթական ծրագրեր, ինչը մեր ուսանողներին հնարավորություն է տալիս միաժամանակ ստանալ դիպլոմներ և՛ մեր համալսարանից, և՛ գործընկեր եվրոպական բուհից:

Առավելությունները

Այս պահին մենք համագործակցում ենք Իտալիայի Տուշիայի համալսարանի և Վարշավայի տնտեսագիտության և հումանիտար գիտությունների համալսարանի հետ: Կրկնակի դիպլոմի ծրագրերն առաջարկում են տարբեր առավելություններ, ինչպիսիք են.

Կարճ ժամանակում 2 դիպլոմ

Բազմակողմանի և համապարփակ գիտելիքներ

Ընդլայնված կարիերայի հնարավորություններ

Օտար լեզուների հմտությունների կատարելագործում

Կյանքի արժեքավոր հմտություններ Եվրոպայում սովորելիս

Իտալիա

Մագիստրոսական ծրագիրն անգլերեն լեզվով դասավանդվող կրթական ուղղություն է, որում անվտանգության և ազատության ավանդական երկատումը դիտարկվում է երեք ժամանակակից մարտահրավերների՝ միգրացիայի, տեխնոլոգիայի և կայունության տեսանկյուններից:

Ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել բազմառարկա կարողություններ, բարդ երևույթները սահմանազատելու ու աշխատելու այնպիսի ռազմավարական և բարձր ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպիսիք են միգրացիան և սահմանների անվտանգությունը, նոր տեխնոլոգիաները, գաղտնիությունը և տվյալների պաշտպանությունը, կանաչ տնտեսությունը և կայունության քաղաքականությունը։

Ուսուցման առաջին տարին ուղղված է անվտանգության հիմնախնդրի վերաբերյալ հիմնարար գիտելիքների ձեռքբերմանը: Երկրորդ տարին ներառում է երկու այլընտրանքային ուղղություններ կամ դասընթացներ՝ մասնագիտացման բարձր մակարդակով:

Առաջին ուղղությունը (անվտանգություն և մարդկային շարժունակություն) նվիրված է միգրացիոն գործընթացներին: Երկու կիսամյակների ընթացքում ուսումնասիրվելու են՝

  1. Սահմանների արտաքին անվտանգությունը և միգրացիոն հոսքերի կառավարումը եվրամիջերկրածովյան տարածքում (Արտաքին չափանիշ),
  2. Ներքին անվտանգությունը և ներգաղթյալների իրավական, տնտեսական և մշակութային ինտեգրման գործընթացները (Ներքին չափանիշ)

Երկրորդ ուղղությունը (անվտանգություն, տեխնոլոգիա և կայունություն) ձևավորում է հմտություններ՝ կապված մարդու իրավունքների նոր մարտահրավերների հետ, որոնք առաջանում են տեխնոլոգիայի կիրառման արդյունքում։ Այս ուղղությունն ընդգրկում է երկու կիսամյակ և նվիրված է՝

1․ Գաղտնիությանը և տվյալների պաշտպանությանը,

2․ Կանաչ անվտանգությանը:

Ընդունելության պայմանները 

«Անվտանգություն և մարդու իրավունքներ» կրկնակի դիպլոմի ծրագիրը հասանելի է բոլոր շրջանավարտներին, ովքեր.

  1. Ստացել են առաջին կամ երկրորդ աստիճանի որակավորում իրավագիտության, քաղաքական գիտությունների, միջազգային հարաբերությունների, կառավարման, սոցիոլոգիայի կամ պատմության մասնագիտություններից,
  2. Տիրապետում են անգլերենի B2 մակարդակի, որը վավերացված է պաշտոնական լեզվի քննությամբ (օրինակ՝ IELTS, TOEFL), կամ գնահատված է Տուշիայի համալսարանում
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դիմորդն ընդունվում և սովորում է Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության մագիստրոսական ծրագրում, և միայն բարձր առաջադիմության պարագայում է ստանում հնարավորություն մասնակցելու Իտալիայում անցկացվող ընդունելության հարցազրույցին և հետագայում մեկնելու ուսումը շարունակելու Վիտերբոյում: Դիմորդը վճարում է միայն հայաստանյան կրթական ծրագրի ամբողջական արժեքը (900.000 հազար դրամ):
 
Իտալիայում ուսման ընթացքում ուսանողը ստանում է կրթաթոշակ՝
• ուսման վարձի համար, տարեկան 4,860 եվրո
• ուսանողական հանրակացարանում բնակվելու համար,
• օգտվում է ամբողջ ուստարվա ընթացքում օրական մեկ անվճար սնունդ
• Ճանապարհածախսի փոխհատուցում
 

Ինչո՞ւ Տուշիայի համալսարան․ Տուշիայի համալսարանը (UNITUS), որը գտնվում է Վիտերբոյի պատմական կենտրոնում՝ մի գեղեցիկ միջնադարյան քաղաք է Հռոմի և Ֆլորենցիայի միջև, որտեղ պատմությունն ու բնությունը հանդիպում են հետաքրքրաշարժ լանդշաֆտներ ստեղծելու համար։ Այն գտնվում է Միջերկրական ծովի, Վիկո և Բոլսենա լճերի, ինչպես նաև ամենամեծ իտալական օդանավակայանի (Rome Fiumicino) մոտ: Տուշիայի համալսարանը ունի վեց ֆակուլտետ, որոնք առաջարկում են բակալավրիատի և մագիստրատուրայի ավելի քան 30 ծրագրեր, ինչպես նաև 7 դոկտորական ծրագիր շուրջ 9000 ուսանողների համար։

«Կառավարում և շրջանաձև տնտեսություն»-ը Եվրասիա միջազգային համալսարանի և Իտալիայի Տուշիայի համալսարանի հետ իրականացվող կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագիր է։ Այս նորարարական նախաձեռնությունը կոչված է պատրաստել կայուն զարգացմանը միտված և շրջանաձև տնտեսության սկզբունքներին հավատարիմ ապագա կառավարիչներ:

Ծրագրի նպատակն է ուսանողներին փոխանցել տնտեսության գործող դասական սկզբունքներից դեպի շրջանաձև տնտեսությանն անցնելու  համար անհրաժեշտ միջդիսցիպլինար գիտելիքներ և կառավարչական հմտություններ։ 

Ծրագրի կառուցվածքը

I տարի

Ուսանողը ուսումը սկսում է Եվրասիա միջազգային համալսարանում, որի ընթացքում ուսումնասիրում է Կառավարում մասնագիտության հետևյալ պարտադիր առարկաները․

  • Գործառնական կառավարում
  • Մարդկային ռեսուրսների կառավարում
  • Հետազոտության մեթոդներ*
  • Մասնագիտական անգլերեն
  • Ռազմավարական կառավարում
  • Մարքեթինգի կառավարում
  • Բիզնես պրոցեսների կառավարում
  • Կառավարչական հաշվառում

Բացի պարտադիր առարկաներից, ուսանողներին հնարավորություն է տրվում առարկաներ ընտրել նաև ընտրովի առարկաների ցանկից։ Կրկնակի դիպլոմի հավակնող ուսանողները ընտրում են «Շրջանաձև տնտեսության» ենթաբաժնի առարկաներից (օրինակ՝ Շրջանաձև տնտեսության միկրո և մակրոէկոնոմիկա, Բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի քաղաքատնտեսություն և այլն)

II տարի

Բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները միայն կարող են դիմել և հավակնել կրկնակի դիպլոմի ծրագրին։ Բարձր առաջադիմություն ունեցող և Տուշիայի համալսարանի հետ հարցազրույցի փուլը հաջողությամբ հաղթահարած ուսանողները ուսումը շարունակում են Տուշիայի համալսարանում։ Այստեղ ուսանողները հիմանականում ուսումնասիրում են ռեսուրսների, թափոններ և շրջակա միջավայրի կառավարում, կայուն գյուղատնտեսություն և թափոնների վերաօգտագործում, կորպորատիվ սոցիալական և բնապահպանական պատասխանատվություն և այլն։ Ավելի մանրամասն երկրոդ տարվա բովանդակության մասին կարող եք գտնե այստեղ։

Ընդունելության պայմանները 

«Կառավարում և շրջանաձև տնտեսություն» կրկնակի դիպլոմի ծրագիրը հասանելի է բոլոր շրջանավարտներին, ովքեր.

  1. Ստացել են առաջին կամ երկրորդ աստիճանի որակավորում  կառավարման, սոցիոլոգիայի, բիզնեսի կառավարման, գյուղատնտեսության, ֆինանսների կառավարում  կամ յալ հարակից մասնագիտություններից,
  2. Տիրապետում են անգլերենի B2 մակարդակի, որը վավերացված է պաշտոնական լեզվի քննությամբ (օրինակ՝ IELTS, TOEFL), կամ գնահատված է Տուշիայի համալսարանում:
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դիմորդն ընդունվում և սովորում է Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման մագիստրոսական ծրագրում, և միայն բարձր առաջադիմության պարագայում է ստանում հնարավորություն մասնակցելու Իտալիայում անցկացվող ընդունելության հարցազրույցին և հետագայում մեկնելու ուսումը շարունակելու Վիտերբոյում: Դիմորդը վճարում է միայն հայաստանյան կրթական ծրագրի ամբողջական արժեքը (750.000 հազար դրամ):
 
Իտալիայում ուսման ընթացքում ուսանողը ստանում է կրթաթոշակ՝
• ուսման վարձի համար, տարեկան 4,860 եվրո
• ուսանողական հանրակացարանում բնակվելու համար,
• օգտվում է ամբողջ ուստարվա ընթացքում օրական մեկ անվճար սնունդ
• Ճանապարհածախսի փոխհատուցում
 

Ինչո՞ւ Տուշիայի համալսարան․ Տուշիայի համալսարանը (UNITUS), որը գտնվում է Վիտերբոյի պատմական կենտրոնում՝ մի գեղեցիկ միջնադարյան քաղաք է Հռոմի և Ֆլորենցիայի միջև, որտեղ պատմությունն ու բնությունը հանդիպում են հետաքրքրաշարժ լանդշաֆտներ ստեղծելու համար։ Այն գտնվում է Միջերկրական ծովի, Վիկո և Բոլսենա լճերի, ինչպես նաև ամենամեծ իտալական օդանավակայանի (Rome Fiumicino) մոտ: Տուշիայի համալսարանը ունի վեց ֆակուլտետ, որոնք առաջարկում են բակալավրիատի և մագիստրատուրայի ավելի քան 30 ծրագրեր, ինչպես նաև 7 դոկտորական ծրագիր շուրջ 9000 ուսանողների համար։

Կամընտրական

  • Ամառային դպրոց
  • Ինթերնշիփեր
  • Վերջնական քննություն / դիսերտացիա

Դասավանդում

  • Ինտերակտիվ դասախոսություններ
  • Անվանի գիտնականների բաց դասեր
  • Պրակտիկ դասընթացներ, այցեր
  • Լաբորատոր հետազոտություններ
  • Առցանց դասեր
  • Մասնագիտական հանդիպումներ

Կարիերա

  • Մասնավոր միջազգային կառույցներ
  • Պետական մարմիններ
  • ՀԿ-ներ
  • Միջազգային կառույցներ (օր. ԵՄ, ՄԱԿ, ՄԻԵԴ և այլն) 
  • Էկո-ձեռնարկություններ
  • Թափոնների կառավարմամբ զբաղվող ընկերություններ և այլն

Դասախոսներ

  • Անվտանգության և մարդու իրավունքների փորձագետներ

  • Միգրացիայի կառավարման և սահմանային անվտանգության փորձագետներ

  • Միջազգային իրավունքի փորձագետներ

  • Շրջանաձև տնտեսության, շրջակա միջավայրի և կայունության փորձագետներ

Կրթաթոշակ

• Իտալիայի Տուշիայի համալսարանում մեկ տարի սովորելու ամբողջական կրթաթոշակ (4,860 եվրո ),
• Ուսանողական հանրակացարանի հոգածություն,
• Օրական մեկ անգամ սնունդ,
• Ճանապարհածախսի փոխհատուցում (մինչև 500 եվրո):

Լեհաստան

Բակալավրի և մագիստրատուրայի կրկանկի դիպլոմի ծրագրեր

Մենք Վարշավայի Տնտեսագիտության և հումանիտար գիտությունների համալսարանի (Լեհաստան) հետ հաջողությամբ իրականացնում ենք մի շարք մասնագիտություններով Կրկնակի դիպլոմի ծրագրեր:

Մեր կրկնակի դիպլոմի ծրագրերը մշակված են այնպես, որ ուսանողը կարողանա իր կրթությունը խարսխել մասնագիտական հետաքրքրությունների և կարիերայի հեռանկարների հետ: Ընդունված բոլոր ուսանողները  սովորում են և՛ Եվրասիա միջազգային համալսարանում (Երևան), և՛ Վարշավայի տնտեսագիտության և հումանիտար գիտությունների համալսարանում և հաջողությամբ ավարտելիս ստանում ավարտական երկու դիպլոմը: Համակողմանի գիտելիքներով և գործնական հմտություններով մեր ուսանողները դառնում են շատ ավելի մրցունակ համաշխարհային շուկայում:

Բակալավր Կառավարում

  • Բիզնեսի կառավարում
  • Գովազդ
  • Մարքեթինգ
  • Մարդկային ռեսուրսների կառավարում (HRM)
  • Միջազգային լոգիստիկա

 

Բակալավր Ֆինանսների և հաշվապահություն

  • Հաշվապահություն, աուդիտ և վերահսկողություն
  • Ֆինանսական կառավարում
  • Բանկային գործ և ապահովագրություն
  • Միջազգային ֆինանսներ և առևտուր
  • Պետական ​​ֆինանսներ

 

Բակալավր Համակարգչային գիտություն

  • Ինտերնետ հավելվածներ
  • Ծրագրի կառավարում և օգտագործողի փորձ
  • Արհեստական ​​ինտելեկտ և տվյալների գիտություն
  • Բջջային հավելվածի մշակում

Մագիստրատուրա Կառավարում

  • Գործընթացի և ծրագրի կառավարում
  • Մարքեթինգի կառավարում
  • Կորպորատիվ լոգիստիկա
  • Թվային տնտեսության կառավարում
  • Հաղորդակցություն և հասարակայնության հետ կապեր
  • Մարդկային ռեսուրսների կառավարում (HRM) 
  • Բիզնեսի հոգեբանություն

Ընդունելություն

Այս բաժնում ներկայացրել ենք այն բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք անհրաժեշտ են տվյալ միջազգային ծրագրերից օգտվելու համար: Խնդրում ենք ուշադիր ընթերցել պահանջները: Եթե ​​ունեք հարցեր, մի հապաղեք գրել մեզ:

 

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​