Հետազոտական կենտրոն

Եվրասիա միջազգային համալսարանի կրթական սկզբունքներից մեկն այն է, որ բուհի յուրաքանչյուր ուսանող պետք է ունենա հետազոտական հմտություններ և կարողանա գրագետ իրականացնել հետազոտություններ: Այս նպատակով բուհում պաշտպանվող յուրաքանչյուր կուրսային, դիպլոմային, մագիստրոսական աշխատանք հետազոտական է (այն չի կարող լինել միայն տեսական): Այս հարցում մեր ուսանողներին դասընթացների, սեմինարների, անհատական խորհրդատվության միջոցով օգնում է բուհի «Հետազոտական» կենտրոնը:

Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական կենտրոնը հանդիսանում է բուհի կառուցվածքային միավոր, որի նպատակն է համալսարանում գիտական ներուժի և ենթակառուցվածքների զարգացումը, հետազոտությունների և նորարարությունների կիրառելիության ապահովումը:

Հետազոտական կենտրոնի հիմնական խնդիրներն են.

  • Համալսարանի ռազմավարական ու Հետազոտությունների և զարգացման ռազմավարական ծրագրերով նախատեսված նպատակների իրականացման և զարգացման ապահովումը. 
  • բուհի զարգացմանն ուղղված հետազոտությունների խթանումը (R&D).  
  • հետազոտական միջավայրի և ենթակառուցվածքների ապահովումը. 
  • հետազոտությունների որակի ապահովումն ու խթանումը. 
  • հետազոտական գործունեության միջազգայնացման խթանումը. 
  • համակարգային փոխգործակցության ապահովում գիտական, կրթական և վարչական և կառավարչական գործունեության հարցերի շուրջ. 
  • կրթական և գիտական ​​կազմակերպությունների միջև փոխգործակցության ուսումնասիրմանն ու զարգացմանը նվիրված հատուկ նախագծերի կազմակերպումը և աջակցությունը. 

Մեր նպատակային նախագծերը

Previous
Next
Մեր առաջատար հետազոտողները

Նորություններ

Լուրեր
Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները
ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:
Read More →
Բլոգ
Անի Բաբայան. Ուսանող մայրիկ լինելը անչափ հաճելի է
Անին պատմում է, որ մանուկ հասակում ակտիվությունն իրեն թույլ չի տվել սուսուփուս նստել տանը. պար, գեղասահք, գիմնաստիկա, գոբելեն, նկարչություն, ուլունքագործություն. այս ամենը ուղեկցել են նրան ...
Read More →
Լուրեր
Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը
Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:
Read More →
Իրավագիտություն
«Իրավաբանի օրը Եվրասիա միջազգային համալսարանում» միջոցառում
Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնը Իրավագիտության ամբիոնի հետ համատեղ օրերս կազմակերպեցին «Իրավաբանի օրը Եվրասիա միջազգային համալսարանում» միջոցառումը, որին մասնակցեցին ...
Read More →
Լուրեր
«Դասավանդիր հանուն հաջողության»
Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, ...
Read More →
Բլոգ
Ուսանողական կյանքը Եվրասիայում
Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների հաղորդակցության և մանկավարժության ամբիոնը շարունակում է ուսանողական կյանքն ավելի արդյունավետ, հետաքրքիր և գիտելիքահեն դարձնել:
Read More →
Լուրեր
Եվրասիա միջազգային համալսարանն ու ՀՀ փաստաբանների պալատը կնքել են համագործակցության նոր հուշագիր
Փաստաբանների պալատը կաջակցի նաև հարստացնել նոր մասնագիտական գրականության ցանկը:
Read More →
Ժան Մոնե
Մեկնարկեց Ժան Մոնե մոդուլի ձմեռային դպրոցը
Ձմեռային դպրոցը կրում է «Մարդու իրավունքներ և անվտանգություն. դերակատարներ, մեխանիզմներ և կիրառական գործիքներ» խորագիրը։
Read More →
Ժան Մոնե
Դասընթաց. «Ժամանակակից միջազգային հարաբերությունների հիմնախնդիրների ըմբռնումը»
Ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն և հիմնարար իրավունքներ» մոդուլն իր հանրային դասախոսությունների շարքի շրջանակներում ուրախ է ...
Read More →
Դիմորդներ
Նախապատրաստական դասընթացներ
Մարզերից ուսանողները կարող են միանալ օնլայն:
Read More →
Իրավագիտություն
«Ոտքի՛, դատարանն է գալիս»…
Ուսանողները հանդես եկան դատավորի, նիստերի քարտուղարի, կողմերի ներկայացուցիչների, պատասխանողի դերերում:
Read More →
Ֆարմացիա
«Լրացուցիչ մասնագիտական դասընթացներ» ապագա դեղագետների համար
Սեմինարի բանախոսները ներկայացրեցին ոլորտում աշխատելու առանձնահատկությունները, մասնագիտական նոր պահանջները:
Read More →
Լուրեր
Ուսանողների միջազգային օր
Շնորհավորում եմ բոլորիդ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Դուք եք մեր երկրի շարժիչ ուժը:
Read More →
Լուրեր
Երևանի հենակետային բժշկական քոլեջի և ԵՄՀ միջև կնքվեց համագործակցության հուշագիր
Հուշագիրը ստորագրեցին բժշկական քոլեջի տնօրեն Ներսիսյանը և համալսարանի ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Օհանյանը:
Read More →
Հետազոտություն
Վերապատրաստում. «Հղումներ կատարելու մեթոդական ուղենիշներ և ՏՀՏ գործիքներ հետազոտողների համար»
Սեմինարների ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց օգտագործված աղբյուրների բազմազան տիպերին, հղում կատարելու միջազգայնորեն ընդունելի Հարվարդի ոճին:
Read More →

Մեր հրապարակումները

Եվրասիա միջազգային համալսարանում մենք նպատակ ունենք ուսանողների և դասախոսների համար ապահովել անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները՝ նպաստելու նրանց ակադեմիական նվաճումներին: 

Կապ մեզ հետ

Կապ հաստատեք՝ օգտագործելով ստորև նշված կոնտակտային տվյալները, և մենք ուրախ կլինենք հետադարձ կապ հաստատել ձեզ հետ:

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։