«Բանբեր ԵՄՀ»

Եվրասիա միջազգային համալսարանի գիտական գլխավոր պարբերականը

«Բանբեր ԵՄՀ» գիտական պարբերական

«Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի» պարբերականը  հիմնադրվել է 2016 թվականին և հանդիսանում է Եվրասիա միջազգային համալսարանի պաշտոնական հանդեսը։ Այն նպատակ ունի ներկայանալու որպես  հարթակ գիտական արժեքավոր գաղափարների ու հետազոտությունների արդյունքները հրապարակելու, դրանց շուրջ քննարկումներ ու բանավեճեր ծավալելու, ինչպես նաև լուծումներ առաջարկելու համար: Պարբերականն ունի բազմադիսցիպլինար (մուլտիդիսցիպլինար) բնույթ, որտեղ հրապարակվում են  հումանիտար և հասարակական գիտությունների   բնագավառներում իրականացված հիմնարար և կիրառական հետազոտությունները։

«Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի» պարբերականը համաձայն ԲՈԿ-ի 28.06.2019թ. № 164Ա հրամանի ընդգրկված է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում:

«Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի» պարբերականն հրատարակվում է տարին երկու անգամ՝ հունիսին և դեկտեմբերին։ Ունի բաց հասանելիություն։

Պարբերականում ընդգրկվում են հիմնարար և կիրառական հետազոտություններ հետևյալ որոլտներից՝

  • Իրավագիտություն
  • Քաղաքագիտություն
  • Տնտեսագիտություն
  • Լեզվաբանություն և բանասիրություն
  • Մանկավարժություն և դասավանդման մեթոդիկա

«Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի» պարբերականում  հոդվածների տպագրությունն անվճար է:

Բանբեր» պարբերականի կայքէջն է՝ https://banber.eiu.am/

Գլխավոր խմբագիր

Գագիկ Վարդանյան, տնտեսագիտության դոկտոր, Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման ամբիոնի պրոֆեսոր

Խմբագրական խորհրդի քարտուղար

Նունե Ջոմարդյան, ԵՄՀ իրավագիտության ամբիոնի հայցորդ, ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչի տեղական

Խմբագրական խորհրդի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​