Ինչպես դիմել

Այս բաժնում դուք կգտնենք այն կարևոր տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է Եվրասիա միջազգային համալսարան ընդունվելու համար: Մենք մշտապես հասանելի ենք դիմորդների համար՝ պատասխանելու նրանց ընթացիկ հարցերին: 

Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացվում է միասնական մոտեցմամբ. անկախ բուհի կարգավիճակից՝ բոլոր դիմորդները` ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտող ՀՀ քաղաքացիները հանձնում են առավելագույնը 2 միասնական քննություն:

Քայլերը

01

1-ին կուրս առկա/հեռակա համակարգի ընդունելություն

Բակալավրի առկա կամ հեռակա համակարագ ընդունելությունը կատարվում է միասնական մոտեցմամբ. անկախ բուհի կարգավիճակից բոլոր դիմորդները` ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտող ՀՀ քաղաքացիները հանձնում են առավելագույնը 2 միասնական քննություն:

02

Հայտագրում

Դիմորդները 2023-2024 ուստարվա առաջին և երկրորդ փուլի միասնական ընդունելության քննություններին մասնակցելու համար ընդունելության դիմում-hայտը ներկայացնում են առցանց` Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքում:

03

Միասնական քննությունների առաջին փուլ

Առաջին փուլում միասնական քննությունների հայտագրումը բոլոր դիմորդների համար մեկնարկում է տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը, իսկ միասնական քննություններն անցկացվում են հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը:

ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2023-2024 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է կից:

Առաջին փուլում /հունվար-փետրվար ամիսներին անցկացվող/ դիմում-հայտ լրացնելուց առաջ դիմորդները ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին յուրաքանչյուր միասնական քննության համար փոխանցում են 4500 դրամ և դիմում-հայտին կցում տվյալ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:

Դրական գնահատական ստացած դիմորդը կարող է հետագայում պահպանել իր միավորը և մասնակցել արդեն իսկ ընդունելության երկրորդ փուլի հիմնական մրցույթին` ընտրելով բուհն ու համապատասխան մասնագիտությունը:

04

Միասնական քննությունների երկրորդ փուլ

Միասնական քննությունների երկրոդ փուլի հայտագրումը մեկնարկում է ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում:

Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում  լրացնի ընդունելության դիմում-հայտը:

ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2023-2024 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է կից:

Ընդունելության քննություն հայտագրել ցանկացող դիմորդը ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401  հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար պետք է փոխանցի 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ և այնլուսանկարի, որպեսզի հետագայում կցի դիմում-հայտին կամ պետք է ներկայացնի վճարից ազատված լինելու փաստաթուղթը: Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`

  • 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
  • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
  • Ձեռքի տակ ունենալ ՀԾ համարանիշը, էլ.հասցե

Երկրորդ փուլում դիմորդն ընտրում է արդեն իսկ իր նախընտրելի բուհն ու մասնագիտությունը` պահպանելով առաջին փուլի միավորը կամ վերահանձնում դրանք:

Միասնական քննությունների վճարից ազատվում են`

  • պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձիք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճեն, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Ընդունելության դիմում-հայտը հայտագրման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում: Դիմորդին չի թույլատրվում  ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: 

05

Մագիստրատուրա և ասպիրանտուրա

  1. ԵՄՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայում ընդունելությունը մրցութային է, որին կարող են դիմել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձինք։ Մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով: Դիմորդը ընդունող հանձնաժողովին պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթերը:
  2. Ասպիրանտուրայի ընդունելությանը կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները, ովքեր ունեն բարձրագույն կրթության մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմ և հանձնել են մասնագիտական քննություն: Եվրասիա միջազգային համալսարանն իրականացնում է ասպիրանտական կրթություն՝ ՀՀ կառավարության՝ 2016 թ․ փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի» և յուրաքանչյուր ուստարում ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած ժամանակացույցի համաձայն:

Փաստաթղթեր

Բակալավր

Բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

  1. Ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ` միջուկի հետ),
  2. լուսանկար (3×4 չափսի),
  3. Անձը հաստատող փաստաթուղթ,
  4. Հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-րդ, 42-րդ և 43-րդ կետերից օգտվողը բնօրինակ փաստաթղթերը,
  5. Միասնական քննության դրական գնահատականը հավաստող փաստաթուղթ (ԳԹԿ վկայագիր),
  6. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը և պատճենը:

Մագիստրատուրա

Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է ԵՄՀ ընդունող հանձնաժողով ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (նաև պատճենը)

  1. Դիմում-հայտ
  2. Դիմում ԵՄՀ ռեկտորի անունով
  3. Բարձրագույն կրթության դիպլոմը և դիպլոմի միջուկը
  4. 6 լուսանկար (3×4 չափի)
  5. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է պատճենել կնիքով էջերը)
  6. Անձնագիրը կամ նույնականացման քարտը (երկկողմանի)
  7. Ընդունելության ծառայությունների համար գանձվող 3000 ՀՀ դրամի վճարման անդորրագիրը։
  1. Ընդունելության դիմում-հայտը հայտագրման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում: Դիմորդին չի թույլատրվում  ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ:

  2. Հայտագրման ժամանակ անձնական տվյալների բացակայության դեպքում (հատկապես դիմորդի անուն-ազգանունը, հայրանունը), վճարման կտրոնը կհամարվի անվավեր:

  3. Քննության օրվա, ժամի և վայրի մասին տեղեկություններ ուղարկվում են դիմորդ­ների էլեկտրո­նային հասցեին: Այն պետք է պարտադիր տպել, և անձը հաստատող փաստաթղթով քննության օրը մոտենալ համապատասխան քննական կենտրոն:

  4. Պարտադիր պետք է մշտապես ուշադիր լինել դիմում-հայտում նշած էլեկտրոնային հասցեին։

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​