Նպատակային ծրագրեր

Եվրասիա միջազգային համալսարանում կրթության համար ֆինանսական աջակցություն ստանալու տարբերակները շատ են: Հասանելի կրթությունը մեր ուսանողների իրական հաջողությունների սկիզբն է:

Եվրասիա միջազգային համալսարանի ակադեմիական միջավայրում գիտությունը ծառայում է որպես նորարարության, հետազոտության և խնդիրների լուծման շարժիչ ուժ, որի շնորհիվ էլ Համալսարանը նպաստում է գիտական համայնքում համագործակցային և միջգիտակարգային քաղաքականության խթանմանը, իրականացնելով՝ հասարակության առաջընթացին, մարդկության բարելավմանը, ինչպես նաև բուհի զարգացմանն ուղղված կիրառական և գիտական հետազոտություններ:
 

«Օհանյան» կրթաթոշակ

«Օհանյան» կրթաթոշակը տրվում է բակալավրիատի լավագույն ուսանողներին, որոնք ունեն ամենաբարձր միջին որակական գնահատականը (ՄՈԳ 3.5): Այս կրթաթոշակը կազմում է ուսանողների մեկ կիսամյակի ուսման վարձի 10-100%-ը:

«Եվրասիա» կրթաթոշակ

«Եվրասիա» կրթաթոշակը տրամադրվում է մագիստրատուրայի ուսանողներին՝ խրախուսելով հետազոտական աշխատանքը: Կրթաթոշակը կազմում է մեկ կիսամյակի ուսման վարձի 10- 50%-ը:

«Հետազոտական» կրթաթոշակ

«Հետազոտական» կրթաթոշակը տրամադրվում է ԵՄՀ այն աշխատակիցներին և դասախոսներին, որոնք չունեն գիտական աստիճան և ցանկանում են ուսումը շարունակել ասպիրանտուրայում։

Ներբուհական դրամաշնորհներ

ԵՄՀ գիտական խորհրդի կողմից ընտրվել են ՄԱԿ-ի 2030 օրակարգի Կայուն զարգացման 9 նպատակները, որոնց շրջանակներում է կատարվում նաև ներբուհական դրամաշնորհների խրախուսումը։ 

Ակադեմիական կազմի գիտական և հետազոտական գործունեության խրախուսում

2021 թվականից համալսարանում սահմանվել են գիտահետազոտական աշխատանքների խրախուսման նպատակով պարգևատրման սահմանաչափեր, համաձայն ռեկտորի հրամանի՝ խրախուսելով որպես ԵՄՀ դասախոս Web of Science կամ Scopus միջազգային գիտաչափական շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում, ինչպես նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ճանաչված ամսագրերում հոդվածի հրապարակումը։ 

Դասախոսների հետազոտական վերապատրաստում

Դասախոսների հետազոտական վերապատրաստումը նպատակաուղղված է դասախոսների հետազոտական հմտությունների կատարելագործմանը, ինչն իրականացվում է, հիմնականում, խորհրդատվության և դասընթացների միջոցով։

Դասախոսների հետազոտական վերապատրաստումը նպաստում է նրանց գիտահետազոտական գործունեությանը՝ հոդվածների, մենագրությունների, զեկույցների, վերլուծությունների և այլ նյութերի ստեղծմանը: Դասախոսի հետազոտական վերապատրաստումը նպաստում է նաև ԵՄՀ ինստիտուցիոնալ զարգացմանը: 

Դիմել

Դիմել

Ֆինանսական աջակցություն ստանալու քայլերը

01.Դիմում հայտ

Յուրաքանչյուր կիսամյակի ավարտին Հետազոտական կենտրոնը հայտարարում է նպատակային ծրագրերին դիմումների ընդունման մասին: Ուսանողը կամ հետազոտող դասախոսն իր գրավոր կամ առցանց դիմում-հայտը ներկայացնում է՝ ըստ համապատասխան ժամկետների:

02.Դիտարկում

Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտորը՝ առաջնորդվելով  համապատասխան կանոնակարգերով, մեթոդական խորհրդի երաշխավորությամբ ԵՄՀ Գիտական խորհրդին է ներկայացնում կրթաթոշակների տրամադրման վերաբերյալ առաջարկությունը։

03.Որոշում

Կրթաթոշակների չափը` ըստ մասնագիտությունների և պարգևատրվող ուսանողների, դասախոսների թիվը որոշում է Գիտական խորհուրդը և հաստատում այդ ցանկը։

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։