Միջավայր

Մեր նպատակն է ստեղծել օպտիմալ ուսումնական միջավայր մեր ուսանողների համար, որը  հարմարավետ է և նպաստում է ուսումնական հաջողություններին։

Համալսարանն անընդհատ կատարելագործում է ծառայություններն՝ ուսանողների համար ապահովելու բարենպաստ պայմաններ ուսուցման ողջ ընթացքում, իսկ աշխատակիցների համար՝ հարմարավետ աշխատանքային միջավայր։

  • Հյուրատուն
  • Կաֆետերիա
  • Տեղեկատվական և հեռահաղորդակցության ծառայություններ
  • Դահլիճներ և կոնֆերանս սրահներ
  • Գրադարան
  • Մարզասրահ

Հասանելիություն

Եվրասիա միջազգային համալսարանի համար առանձնահատուկ կարիքներ կամ հաշմանդամություն ունեցող ուսանողների կրթության կազմակերպումը ռազմավարական առաջնահերթություններից է, և համալսարանը շարունակաբար, բոլոր շահառուների հետ սերտ համագործակցությամբ ջանում է ապահովել ուսանողների բարձրագույն կրթություն ստանալու իրավունքի իրացումը:

 Առկա հարմարությունները. 

  • Վերելակ, 
  • Հարմարեցված սանհանգույց
  • Համապատասխան բարձրության գրասեղաններ, 
  • Դասերը կազմակերպվում են այն լսարաններում, որոնք առավելապես հարմար են տեղաշարժվելու համար /դռան լայնություն, լսարանում ազատ տեղաշարժվելու հնարավորություն, համապատասխան տեխնիկական միջոցների առկայություն /տեսողական խնդիրներ ունեցող ուսանողների համար/, համապատասխան աուդիոտեխնիկայի առկայություն /լսողական խնդիրներ ունեցող ուսանողների համար/ և այլն
  • Ուսանողն ունենում է աշխատակից կամ կամավոր-ուսանողներ, ովքեր աջակցում են կարիքավոր ուսանողներին համալսարանում ուսումնառության ընթացքում: 
  • Առկա է խոշորացնող սարք /magnification device, document camera/
  • Ուսումնառության բոլոր նյութերը տեղադրվում են վիրտուալ լսարանում, դասախոսություն գրելու անհրաժեշտություն չի առաջանում,
  • Վիրտուալ լսարան մուտք ստանալու և համակարգից  օգտվելու հմտությունների զարգացման առումով ուսանողին աջակցում է գրադարանի համապատասխան աշխատակիցը

Հարմարեցված վերելակ

Գրադարան

Բիզնես դպրոց

Դահլիճներ և կոնֆերանս սրահներ

Տեղեկատվական ծառայություններ

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։