Դեղագործություն
«Դեղագործություն» (ֆարմացիա) ուսումնական ծրագրի նպատակն է պատրաստել որակյալ և պրոֆեսիոնալ դեղագործներ, ովքեր կտիրապետեն խորքային, պրակտիկ և տեսական գիտելիքների:
Հարգելի այցելուներ,
Մեր նպատակն է պատրաստել որակյալ և պրոֆեսիոնալ դեղագործներ`զինված գործնական և տեսական խոր գիտելիքներով: Մեր ծրագրի շրջանավարտները կունենան վերլուծական մտածողություն և կկարողանան կատարել հետազոտություններ դեղագործության ոլորտում, մշակել նոր դեղամիջոցներ, աջակցել արտադրությանը, ինչպես նաև կերտեն իրենց կարիերան գիտահետազոտական կենտրոններում:
Մենք ստեղծում ենք համագործակցային միջավայր, որը համապատասխանում է ինչպես ազգային, այնպես էլ եվրոպական որակի ապահովման չափանիշներին և շուկայի պահանջարկին:
Դասընթացը ուսանողներին առաջարկում է ֆարմացիայի ոլորտում բոլոր անհրաժեշտ գործիքները, տեխնիկան, հմտություններն ու կարողությունները ինչպես գործնական, այնպես էլ տեսական գիտելիքներ ձեռք բերելու գործընթացում:
Դեղագործության ամբիոնի վարիչ
Քրիստինե Դանիելյան
Կրթական ծրագրի նպատակը
«Ֆարմացիա» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի նպատակն է` փոխանցել ուսանողներին ֆարմացիայի և դեղագիտության ոլորտում տեսական և գործնական գիտելիքներ։ Ձևավորել վերլուծական մտածողություն ունեցող դեղագետների, որոնց գործունեությունն ուղղված կլինի դեղերի հետազոտմանը, գրագետ վաճառքի ապահովմանը, դեղատնային մենեջմենթին, դեղերի արտադրությանը, ինչպես նաև համապատասխան գիտական կենտրոններում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը:
Կրթական ծրագրեր
Բակալավր
Տևողությունը: 4 տարի, Լեզուն: Հայերեն
Մագիստրատուրա
Տևողությունը: 1.5 տարի, Լեզուն: Հայերեն
Տևողությունը: 1.5 տարի, Լեզուն: Հայերեն
Կարիերա
Կրթական ծրագրի շրջանավարտը կարող են աշխատել հետևյալ ոլորտներում.
- Դեղագործական արտադրության բնագավառում
- Դեղատաներում
- Դեղագործական ընկերություններում
- Դեղագործական ներկայացուցչություններում
- ՀՀ առողջապահության նախարարությունում
- Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում
- Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում և այլն