Մեր մասին
ԵՄՀ-ի նպատակն է լինել բարձրագույն կրթության առաջատար հաստատություն՝ ճկուն կառավարմամբ։ Մեր նպատակն է համապատասխանել անընդհատ զարգացող աշխատաշուկայի պահանջներին:
Ուղերձ
Եվրասիա միջազգային համալսարանի համայնքի անունից սիրով ողջունում եմ կայքի այցելուներին: Իր գործունեության տարիների ընթացքում համալսարանի աշխատակազմը ջանացել է մշակել և իրականացնել ժամանակի մարտահրավերներին և պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր` միևնույն ժամանակ պահպանելով ազգային կրթական համակարգի լավագույն տարրերը:
Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, տեսական գիտելիքներից և գործնական հմտություններից ու կարողություններից բացի, կարևորում է օրինականության, արդարությանն և ազատ մտածողության հիմնարար արժեքների զարգացումը: Իր առաքելությունը չսահմանափակելով գիտելիքի ստեղծմամբ և փոխանցմամբ` համալսարանում գիտակցվում է օրինապահ քաղաքացու ձևավորման կարևորությունը:
Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, միջազգային համագործակցությունների և աշխատաշուկայի հետ անմիջական կապի ստեղծման միջոցով, վերջին տարիներին կարողացել է վերանայել կրթության բովանդակությունը` ազգային և միջազգային չափորոշիչներին համապատասխան, ինչն իր անմիջական ազդեցությունն է ունեցել ուսանողների աշխատանքի տեղավորման հարցում: Համալսարանն իր ուսանողի կողքին է ոչ միայն աշխատանք փնտրելիս, այլ նաև սեփականը ստեղծելիս, պատրաստակամ է տրամադրելու ինչպես անվճար գրասենյակային տարածքներ, այնպես էլ խորհրդատվություն և անհրաժեշտ այլ աջակցություն՝ սեփական բիզնեսը հիմնելու նպատակով։
Հարգելի´ այցելուներ,
ԵՄՀ-ն բաց և նորարար կրթական կառույց է և սիրով կուղեկցի վերլուծական միտք ու անձնային հասուն խառնվածք ունեցող նպատակասլաց դիմորդներին կրթություն ստանալու և կարիերայի զարգացման ճանապարհին:
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր
աշխ. գիտ. դոկտոր Սուրեն Օհանյան
Միջ
ազգային
Մենք առաջարկում ենք մի շարք փոխանակման ծրագրեր և կրկնակի դիպլոմի ծրագրեր, որոնք զգալի առավելություններ են տալիս մեր ուսանողներին:
Նոր
արար
ԵՄՀ-ում մենք զարգացնում ենք ստեղծագործական մշակույթը, աջակցում ենք հետազոտություններին և ձեռներեցությանը և կարևորում ենք տեխնոլոգիական գործիքների կիրառումը:
Ճ
կուն
Մեր նպատակներից է նաև ուսանողներին տրամադրել լրացուցիչ գիտելիքներ և հմտություններ, որոնք կարող են կարևոր լինել աշխատաշուկայում ուսանողների կարիերայի համար:
Մեր մասին
Իր հիմնադրումից ի վեր ԵՄՀ-ն մեծ նշանակություն է տվել բարձրորակ կրթություն տրամադրելուն, որը ուսանողների հաջողության գրավականն է արագ փոփոխվող աշխարհում: Մենք հանձնառու են միշտ մնալ կրթության առաջնագծում` ընդունելով մանկավարժության նոր մեթոդները, կիրառելով նոր տեխնոլոգիաներ և որդեգրելով ուսուցման միջառարկայական մոտեցումներ: Մեր համալսարանը խթանում է ստեղծարարությունը և ուսանողներին տրամադրում է միջազգային ծրագրերի լայն հնարավորություններ, որոնք թույլ են տալիս զարգացնել միջմշակութային կարողությունները, ընդլայնել իրենց հմտություններն ու ակադեմիական հորիզոնները:
Պատմություն
Եվրասիա միջազգային համալսարանը հիմնադրվել է 1996 թվականին։ 2002 թվականին համալսարանն անցավ առաջին պետական հավատարմագրման (անժամկետ) գործընթաց։
Առաքելություն &
արժեքներ
ԵՄՀ-ն նախատեսում է լինել բարձրագույն կրթության առաջատար հաստատություն՝ ճկուն կառավարմամբ, ինչպես նաև անընդհատ աճող աշխատաշուկայի պահանջները բավարելու ռազմավարությամբ: Մեր համալսարանը տալիս է շրջանավարտներ, որոնք զինված են ինչպես տեսական գիտելիքներով, այնպես էլ գործնական հմտություններով ու կարողություններով:
ԵՄՀ
ԵՄՀ ՄԻՋԱՎԱՅՐԸ
Եվրասիա միջազգային համալսարանում մենք նպատակ ունենք ուսանողներին ապահովել նրանց անհրաժեշտ բոլոր հարմարություններով և ստեղծել համալսարանում լավ և դրական մթնոլորտ՝ մեր ուսանողների ակադեմիական նվաճումներին նպաստելու համար: Բացահայտեք միջավայրը մեր համալսարանում: