Իրավագիտություն

Պրոֆեսիոնալ ճանապարհ դեպի օրենսդիր, գործադիր, դատական իշխանություն կամ մասնավոր ոլորտ:

Հարգելի այցելուներ,
Եվրասիա միջազգային համալսարանի անունից ողջունում եմ Ձեզ։ Համալսարանի աշխատակազմն ու պրոֆեսորադասախոսական կազմն իր գործունեության ընթացքում բոլոր ջանքերը գործադրել են մեր ժամանակների մարտահրավերներին և պահանջներին համապատասխան ուսումնական ծրագրեր մշակելու և կիրառելու համար։ Բացի տեսական և գործնական հմտություններից և կարողություններից, իրավագիտության ամբիոնը մեծապես կարևորում է մասնագիտական գիտելիքներով զինված որակյալ իրավաբանների պատրաստումը:
Իրավագիտության ամբիոնի վարիչ, ի. գ. թ.
Աննա Խվորոստյանկինա

Կրթական ծրագրի նպատակը

«Իրավագիտություն» մասնագիտության կրթական ծրագրի նպատակն է պատրաստել իրավագիտության ոլորտում հիմնարար, տեսական և կիրառական գիտելիքներ,  ինչպես նաև  վերլուծական մտածողություն ունեցող իրավաբանների, որոնց գործունեությունն ուղղված կլինի իրավական նորմերի ստեղծմանը, իրացմանը և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրավակարգի ապահովմանը:

Կրթական ծրագրեր

Բակալավր

Տևողությունը: 4 տարի, Լեզուն: Հայերեն

Մագիստրատուրա

Տևողությունը: 1.5 տարի, Լեզուն: Հայերեն

Տևողությունը: 1.5 տարի, Լեզուն: Հայերեն

Տևողությունը: 1.5 տարի, Լեզուն: Հայերեն

Տևողությունը: 1.5 տարի, Լեզուն: Հայերեն

Ասպիրանտուրա

ԺԲ.00.02 «Հանրային իրավունք /սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում/»

Տևողությունը: 3-4 տարի, Լեզուն: Հայերեն

«Իրավաբանական կլինիկա»

Եվրասիա միջազգային համալսարանի «Իրավաբանական կլինիկա» ծրագրի նպատակն է զարգացնել իրավագիտության ամբիոնի ուսանողների կարողությունները մարդու իրավունքների խախտումների կանխարգելման, պաշտպանության բնագավառում, ինչպես նաև տրամադրել իրավական խորհրդատվություն մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:

Ծրագրին մասնակցող ուսանողները կլինիկայի փաստաբանների հետ համատեղ անվճար իրավախորհրդատվություններ են տրամադրում քաղաքացիներին։ Ծրագրին մասնակցում են ԵՄՀ իրավագիտության ամբիոնի 2-րդ և բարձր կուրսերի ուսանողները:

Անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ legal.clinic@eiu.am էլ. փոստի հասցեին:

Նորություններ

Իրավագիտություն
ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում
Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները «ՀՀ սահմանադրական իրավունք-2» առարկայի ամփոփման շրջանակներում կազմակերպեցին ...
Ավելին →
Իրավագիտություն
«Մարդու իրավունքների հետազոտություն Հայաստանում: Արդի և նոր ձևավորվող հիմնախնդիրներ»
Օրերս American University of Armenia-ում կազմակերպվել էր «Մարդու իրավունքների հետազոտություն Հայաստանում: Արդի և նոր ձևավորվող ...
Ավելին →
Իրավագիտություն
«Քրեական վարույթ նախաձեռնելու և նախաքննություն իրականացնելու» թեմայով դերախաղ՝ «Քրեական դատավարություն» առարկայից։
Եվրասիա միջազգային համալսարանում Իրավագիտության ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ «Քրեական վարույթ նախաձեռնելու և ...
Ավելին →
Իրավագիտություն
Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալել էր Քյոլնի համալսարանի և Ժնևի ակադեմիայի շրջանավարտ Մայքլ Ռեյփելին
Միջազգային մարդասիրական իրավունքի կարևոր ճյուղը հասկանալու և քննարկելու համար Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալել էր հետազոտող, ...
Ավելին →
Իրավագիտություն
«Իրավաբանի օրը Եվրասիա միջազգային համալսարանում» միջոցառում
Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնը Իրավագիտության ամբիոնի հետ համատեղ օրերս կազմակերպեցին «Իրավաբանի օրը Եվրասիա միջազգային համալսարանում» միջոցառումը, որին մասնակցեցին ...
Ավելին →
Իրավագիտություն
Քրեակատարողական ծառայության և ԵՄՀ միջև կնքվեց համագործակցության հուշագիր
Հուշագրով կողմերը պարտավորվում են համագործակցել՝ կիրառելով իրենց հնարավորությունները, միջոցները և փորձը։
Ավելին →
Իրավագիտություն
Ուսանողական գիտաժողովին մասնակցեցին իրավագիտության ուսանողները
Որպես լավագույն հետազոտություններ, առաջիկայում ԵՄՀ ուսանողների գիտական հոդվածները կտպագրեն համապատասխան ժողովածուում։
Ավելին →
Իրավագիտություն
«Իրավախախտումների հատկանիշները» խորագրով հանդիպում
Պրակտիկ գիտելիքները ամրապնդելու նպատակով իրավագիտության ամբիոնը հաճախակի կազմակերպում է հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ:
Ավելին →
Իրավագիտություն
ՀՀ փաստաբանների պալատ են այցելել «Եվրասիա» ավագ դպրոցի աշակերտները
Կարևորելով փաստաբանական ինստիտուտի դերը և նշանակությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ «Եվրասիա» ավագ դպրոցի հումանիտար հոսքի ...
Ավելին →
Իրավագիտություն
Իրավագետների պրակտիկան Արդարադատության նախարարությունում
Արդեն երկու ամիս է Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ 2-րդ կուրսի ուսանողներն իրենց պրակտիկան ...
Ավելին →
Իրավագիտություն
Նոր հնարավորություններ իրավագիտության ամբիոնի ուսանողների համար
Եվրասիա միջազգային համալսարանի և «ԳՐԻՏԱՐՐԵՍ» պրոֆեսիոնալ իրավաբանական գրասենյակի միջև օրերս կնքվեց համագործակցության նոր հուշագիր, որի ...
Ավելին →
Իրավագիտություն
«Ոտքի՛, դատարանն է գալիս»…
«Ոտքի՛, դատարանն է գալիս» հրահանգից հետո ԵՄՀ դատական նիստերի դահլիճում րոպեներ անց մուրճի թակոցն ազդարարում ...
Ավելին →
Իրավագիտություն
Մեկնարկում է «Իրավաբանական կլինիկա-2022» ծրագիրը Մեկնարկում է «Իրավաբանական կլինիկա-2022» ծրագիրը. հայտերի ընդունման վերջնաժամկետը` մայիսի 9 ...
Ավելին →
Իրավագիտություն
Իրավագետների պրակտիկան Արդարադատության նախարարությունում Արդեն երկու ամիս է Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ 2-րդ ...
Ավելին →
Իրավագիտություն
Աննա Խվորոստիանկինան ելույթ է ունեցել ԵՄ-Հայաստան խորագրով աշխատաժողովին
Ներկայցվել են շնորհանդեսներ՝ նվիրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և խորհրդարանական գործառույթներին
Ավելին →

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​​