Կրթաթոշակ

Եվրասիա միջազգային համալսարանում կրթության համար ֆինանսական աջակցություն ստանալու տարբերակները շատ են: Հասանելի կրթությունը մեր ուսանողների իրական հաջողությունների սկիզբն է:

Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները օգտվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված բոլոր արտոնություններից ու զեղչերից՝ կախված սոցիալական վիճակից, կարգավիճակից և այլ չափանիշներից:

Բացի այդ, համալսարանը սահմանել է նաև լրացուցիչ կրթաթոշակներ և այլ արտոնություններ՝ գերազանց և լավ առաջադիմություն ցուցաբերած (բարձր ՄՈԳ ունեցող), պատշաճ վարքագիծ դրսևորած ուսանողներին: 

Ուսման վարձավճարի ամբողջական փոխհատուցում տրվում է բակալավրիատի ուսանողների 5%-ին, ովքեր ունեն ամենաբարձր ՄՈԳ-ը և մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ ուսանողների 3%-ին: Երկու դեպքում էլ նվազագույն ՄՈԳ-ը սահմանվում է 3.5 միավոր: Ամբողջական փոխհատուցում ստանալու դեպքում ուսանողի ուսման վարձավճարն ամբողջությամբ փոխհատուցվում է համալսարանի կողմից: Տվյալ հնարավորությունից ուսանողները կարող են օգտվել ուսումնառության 2-րդ կիսամյակից (առաջին կիսամյակի արդյունքների հիման վրա) մինչև ուսումնառության յոթերորդ կիսամյակ (բակալավրիատի դեպքում): Բակալավրիատի ավարտական կուրսում /յոթերորդ և ութերորդ կիսամյակներում/ ուսանողներին կրթաթոշակ չի տրամադրվում:

Կրթաթոշակի մասին որոշումները հայտարարվում են յուրաքանչյուր կիսամյակի սկզբում և ուժի մեջ են մինչև այդ կիսամյակի ավարտը:

Քայլեր

Ֆինանսական աջակցություն ստանալու քայլերը

01.Դիմում հայտ

Յուրաքանչյուր կիսամյակի ավարտին Ուսումնական հարցերի գրասենյակը հայտարարում է կրթաթոշակների դիմումների ընդունման մասին: Ուսանողն իր գրավոր կամ առցանց դիմում-հայտը ներկայացնում է ըստ համապատասխան ժամկետների:

02.Դիտարկում

Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտորը՝ առաջնորդվելով առաջադիմության ցուցակներով մեթոդական խորհրդի երաշխավորությամբ ԵՄՀ Գիտական խորհրդին ներկայացնում է առաջարկություն կրթաթոշակների տրամադրման վերաբերյալ։

03.Որոշում

Կրթաթոշակների չափը` ըստ մասնագիտությունների և պարգևատրվող ուսանողների թիվը որոշում է Գիտական խորհուրդը և հաստատում այդ ցանկը։

Կրթաթոշակների տեսակները

«Օհանյան» կրթաթոշակ

«Օհանյան» կրթաթոշակը տրվում է բակալավրիատի լավագույն ուսանողներին, որոնք ունեն ամենաբարձր միջին որակական գնահատականը (ՄՈԳ 3.5): Այս կրթաթոշակը կազմում է ուսանողների մեկ կիսամյակի ուսման վարձի 10-100%-ը:

«Եվրասիա» կրթաթոշակ

«Եվրասիա» կրթաթոշակը տրամադրվում է մագիստրատուրայի ուսանողներին՝ խրախուսելով հետազոտական աշխատանքը: Կրթաթոշակը կազմում է մեկ կիսամյակի ուսման վարձի 10- 50%-ը:

«Հետազոտական» կրթաթոշակ

«Հետազոտական» կրթաթոշակը տրամադրվում է ԵՄՀ այն աշխատակիցներին և դասախոսներին, որոնք չունեն գիտական աստիճան և ցանկանում են ուսումը շարունակել ասպիրանտուրայում։

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​​