Ընդունելություն
Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) հրավիրում է սովորելու այն դիմորդներին, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ բակալավրիատում (առկա, հեռակա բաժիններում), մագիստրատուրայում, ասպիրանտուրայում կամ տեղափոխվել այլ համալսարաններից` կրթությունը ԵՄՀ-ում շարունակելու նպատակով:
ԵՄՀ մասնագիտական խորհրդատուները պատրաստ են տրամադրել խորհրդատվություն, կազմել անհատական ուսումնական պլան, որը կերաշխավորի հետագա լավագույն կարիերա և շրջանավարտի ուրույն տեղն աշխատաշուկայում:
Մեր ուսանողներն ունեն բազում հնարավորություններ մասնակցելու ԵՄ կողմից հովանավորվող Էրազմուս + փոխանակման ծրագրին. ըստ վիճակագրության`փոխանակման ծրագրերին մասնակցած ԵՄՀ շրջանավարտների 96%-ն անցնում է բարձր վարձատրությամբ մասնագիտական աշխատանքի ավարտելուց հետո առավելագույնը 6 ամսվա ընթացքում:
Անվճար
Միասնական քննություններից 32 և ավելի միավոր հավաքած դիմորդները ստանում են առաջին տարվա համար ուսման վարձի 100% զեղչ (Անվճար)
50%
Միասնական քննություններից 24-31.99 միավոր հավաքած դիմորդները ստանում են ուսման վարձի 50% զեղչ:
20%
ՄՄՈՒՀ (Քոլեջների) բարձր առաջադիմությամբ դիմորդների համար նախատեսված է վարձի 20 % զեղչ՝ բոլոր տարիների համար։
Ընդունելություն 2023/2024
ԵՄՀ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող շրջանավարտները, ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրացիները` առանց տարիքային սահմանափակման: ԵՄՀ կարող են տեղափոխվել նաև այլ բուհերի ուսանողները՝ շարունակելով ուսումնառությունը։
Բակալավրի բոլոր դիմորդները ընդունելության դիմում-հայտը պետք է ներկայացնեն ԳԹԿ՝ առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված ժամանակացույցով:
Կրթաթոշակներ
Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները օգտվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված բոլոր արտոնություններից ու զեղչերից՝ կախված սոցիալական վիճակից, կարգավիճակից և այլ չափանիշներից:
Եվրասիա միջազգային համալսարանը սահմանել է նաև լրացուցիչ կրթաթոշակներ և այլ արտոնություններ՝ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար:
Ե՞րբ դիմել
2023-2024 ուստարվա դիմորդները ընդունելության միասնական քննություններին կարող են հայտագրվել և հանձնել 2 անգամ. առաջին փուլը ներառում է դիմումների հայտագրումը տվյալ տարվա դեկտեմբերի 15-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ երկրորդ փուլի հայտագրումը նախատեսված է ապրիլ ամսին:
Վճարներ
Այս բաժնում կարող եք հակիրճ ծանոթանալ ԵՄՀ բակալավրի և մագիստրատուրայի համար սահմանած վարձավճարներին: Իսկ ավելի մանրամասն՝ սեղմել Ավելին կոճակը:
Բակալավար
-
Իրավագիտություն 530 000 Դ
-
Կառավարում 530 000 Դ
-
Անգլերեն լ. և գրակ. 430 000 Դ
-
Ֆինանսներ 530 000 Դ
-
ՏՀ \ IT 530 000 Դ
-
Լրագրություն 430 000 Դ
-
Տար. մանկ. և մեթ. 430 000 Դ
-
Ֆարմացիա 530 000 Դ
Առկա
4 տարի
Մագիստրատուրա
Առկա
1.5 տ.