Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը:
Գիտաժողովը վարում էին փորձագետներ Մայքլ Քոնոլին, Կասպար Մայսը և Տատյանա Շլիեպչևիկը:
Նշենք, որ ամբիոնի դասախոս Ռուզաննա Անտոնյանը գիտաժողովի պլենար քննարկման ընթացում հանդես եկավ առանձին զեկույցով՝ «Բանավորի հաղորդակցության խթանումը ինտերակտիվ գործիքների» միջոցով թեմայով:
Գիտաժողովին նախորդել էր կրկին Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպած հանդիպում-քննարկումը ՀՀ բուհերի անգլերեն լեզվի կրթական ծրագրերի ղեկավարների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը։
Մասնագիտական համայնքի հետ կազմակերպիչները քննարկել էին բարձրագույն կրթության ոլորտում անգլերենի դասավանդման հիմնախնդիրներին և լուծումներին վերաբերող հարցեր: