Այսօր՝ ս․թ․հունիսի 17-ին, Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Իրաքի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. տիկին Ալիա Մահմուդ Սալմանին։ Դեսպանին բուհում առաջինը դիմավորեցին ԵՄՀ հիմնադիրների խորհրդի նախագահ, Սթոնհիլ համալսարանի պրոֆեսոր Աննա Օհանյանը և ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը։ Հանդիպման ընթացքում պրոֆեսորները դեսպանի հետ միասին քննարկեցին երկու պետությունների՝ Հայաստանի և Իրաքի
Այցի շրջանակում Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ալիա Մահմուդ Սալմանը հանդիպեց ԵՄՀ ուսանողներին, որի ընթացքում ուսանողները դեսպանին ուղղեցին տարաբնույթ հարցեր և ստացան սպառիչ պատասխաններ։
Դեսպանի հետ հանդիպումն ավարտվեց բուհում շրջայցով։