Եվրասիա միջազգային համալսարանի և RedRays ընկերության միջև կնքվեց փոխհամաձայնության հուշագիր` hաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ բիզնեսի արդյունավետ կառավարման ոլորտում առկա խնդիրները և մարտահրավերները, ինչպես նաև երկրում էլեկտրոնային բիզնեսի զարգացվածության ցածր մակարդակը, ոլորտի զարգացմանը նպաստող կրթական ծրագրերի պակասը:
Կողմերը նպատակադրված են համատեղ ուժերով նպաստել հանրապետության կրթական համակարգի զարգացման գործընթացին, նպաստել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կառավարման մշակույթի վերափոխմանը` կրթական և վերապատրաստման ծրագրերի իրականացման միջոցով, ինչպես նաև հաստատել փոխշահավետ և բազմաբնույթ համագործակցային հարաբերություններ:
Երկուստեք կարևորելով նաև ուսանողների պրակտիկ փորձը՝ կողմերը ստորագրեցին նաև պրակտիկայի պայմանագիր, որը հնարավորություն կտա ԵՄՀ Տեղեկատվական համակարգերի ուսանողներին իրենց պրակտիկան անցկացնել RedRays ընկերությունում՝ աշխատելով ոլորտի փորձառուների հետ: