MAJust

MAJust-ը հիմնվում է JUREMONIA ծրագրի ընդհանուր նպատակների վրա և և միտված է բարձրացնելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ազդեցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների վրա:

«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» նախագիծ

«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» նախագիծը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 1-ից: Չորս տարի տևողությամբ ծրագիրը իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ` Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի, և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կոնսորցիումի կողմից:

Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության իմաստալից դերը արդարադատության ոլորտի բարեփոխումներում: Ծրագրի շնորհիվ քաղաքացիակական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն կստանան մեծացնելու իրենց ազդեցությունը արդարադատության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների վրա և նպաստելու համակարգային փոփոխությունների կայացմանը։

Խնդիրներ.

  1. ՔՀԿ-ների կարողություններիզարգացում արդարադատության ոլորտի և ոստիկանության բարեփոխումներիիրականացման ապացույցների և իրավունքների վրա հիմնված մոնիտորինգի, հաշվետվությունների և ադվոկացիայի ոլորտում:
  2. Քաղաքացիական հասարակության դերի ուժեղացում բարեփոխումների իրականացման համար քաղաքականության առաջարկների և կոնկրետ առաջարկությունների ու գործողությունների ծրագրերի տրամադրելու հարցում։
  3. Արդարադատության բարեփոխումների գործընթացների շուրջ հանրային իրազեկության և բանավեճի բարձրացում, քաղաքացիների և ԶԼՄ-ների մասնակցություն

Ոլորտային ծածկույթ.

  • Դատաիրավական բարեփոխումներ
  • Ոստիկանության բարեփոխումներ
  • Հակակոռուպցիոն բարեփոխումներ
  • Բանտային ու Պրոբացիոն բարեփոխումներ
  • Մարդու Իրավունքների ռազմավարություն
Հիմնական թիրախներ.
  • Արդարադատության նախարարություն
  • Ոստիկանություն
  • Քննչական մարմիններ
  • Դատախազություն
  • Դատարաններ
  • Քկ ծառայություն
  • Պրոբացիայի ծառայություն

Հիմնական գործողություններ

  1. Արդարադատության ոլորտի բարեփոխումների մոնիտորինգի և գնահատման համար ուսումնական պլանի, ուղեցույցի, գործիքների մշակում
  2. ՔԱ ոլորտի բարեփոխումների ՀԿ-հարթակի ստեղծում
  3. Արդարադատության մատչելիության վերաբերյալ մոնիտորինգի  և հետազոտական դրամաշնորհների տրամադրում
  4. Մշակել և կառավարությանը  ներկայացնել բարեփոխումների իրականացման վերաբերյալ հետազոտությունների և մոնիտորինգի հաշվետվությունները:

Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն 2024 թվականի փետրվարի 15-ին պաշտոնապես կնքել են պայմանագիր՝ «Արդարադատության մատչելիություն. տեսություն և պրակտիկա» մագիստրոսական ծրագիր և մոդուլներ (MAJust) ենթադրամաշնորհային նախագծի իրականացման նպատակով՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (JUREMONIA) ծրագրի փոքր դրամաշնորհների շրջանակներում:

MAJust-ը հիմնվում է JUREMONIA ծրագրի ընդհանուր նպատակների վրա և և միտված է բարձրացնելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ազդեցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների վրա, ինչպես նաև նպաստել համակարգային փոփոխությունների իրականացմանը:

Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության իմաստալից դերը արդարադատության ոլորտի բարեփոխումներում՝ դրանով իսկ ապահովել ՀՀ-ում հաշվետու, թափանցիկ և մարդու իրավունքների միջազգային ստանդարտներին համապատասխանող արդարադատության համակարգ ունենալուն:

Այս նպատակի իրականացման համար MAJust-ի շրջանակում պատրաստվելու են միջգիտակարգային մասնագետներ՝ զինված արդիական գիտելիքներով ու հմտություններով, որոնք անհրաժեշտ են արդարադատության ոլորտի բարեփոխումների արդյունավետ մշակման, իրականացման, մշտադիտարկման և գնահատման համար՝ միջազգային ստանդարտներին և լավագույն փորձին համապատասխան։ Ակնկալվում է, որ ծրագիրը կդյուրացնի եռախոսությունը կրթագիտական հաստատությունների, պրակտիկայի և հասարակության միջև ու կբարձրացնի գիտական հաստատությունների դերը Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման մեջ։

«Արդարադատության հասանելիություն․ տեսություն և պրակտիկա» նորաստեղծ և նորարար մագիստրոսական ծրագիրն ու մոդուլները կմշակվեն վերոնշյալ նախագծի շրջանակներում, որը կապահովի միջգիտակարգային մոտեցում և կներգրավի միջազգայնորեն ճանաչված հետազոտողներին՝ տեղի մասնագետների կարողությունները զարգացնելու համար։ Նոր մագիստրոսական ծրագրի մոդուլները կառաջարկվեն ոլորտում ներգրավված անձանց և այլ համալսարանների ուսանողներին որպես ցկյանս ուսուցման հնարավորություն՝ տրամադրելով համապատասխան վկայական (սերտիֆիկատ)։

Ծրագիրը կաջակցի նաև արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ համապատասխան աշխատանքներւոմ ներգրավված անձանց հետ սիներգիկ փոխգործակցության խթանման, ուսանողների գործնական հմտությունների զարգացման, արդարադատության համակարգի բարեփոխումների գործընթացում ներգրավված տարբեր մասնակիցներին մեթոդաբանական և հետազոտական աջակցության տրամադրման, ինչպես նաև հանրային բանավեճի խթանման ու խրախուսման, համապատասխան գործընթացների վերաբերյալ երիտասարդների, լրագրողների, սոցիալական աշխատողների և այլոց իրազեկության մակարդակի բարձրացման միջոցով։

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (JUREMONIA, www.juremonia.am) ծրագիրը իրականացվում է Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կոնսորցիումի կողմից:

Կոնտակտային անձ` ի․գ․թ․ Աննա Խվորոստյանկինա, ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, նախագծի ակադեմիական համակարգող (anna.khvorostiankina@eiu.am):

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​​