Ասպիրանտուրա

Եվրասիա միջազգային համալսարանի ասպիրանտուրայում ուսուցումը իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հաստատած գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համաձայն:

3

ասպիրանտական ծրագիր

Եվրասիա միջազգային համալսարանն իրականացնում է ասպիրանտական կրթություն՝ ՀՀ կառավարության՝ 2016 թփետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի» և յուրաքանչյուր ուստարում ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած ժամանակացույցի համաձայն:

Մասնագիտություններ

  • Ը.00.02 «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» -ՀՀ ԿԳՆ  27.08.2012 թ. N 802-Ա/Ք հրաման

Տևողությունը: 3 / 4 տարի (Առկա, հեռակա), Լեզուն: Հայերեն

  • Ժ.02.07 «Գերմանական լեզուներ» — ՀՀ ԿԳՆ 24.01.2013թ. N 62-Ա/Ք հրաման

Տևողությունը: 3 / 4 տարի (Առկա, հեռակա), Լեզուն: Հայերեն

  • ԺԲ.00.02 «Հանրային իրավունք /սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում/» — ՀՀ ԿԳՆ  09.07.2013թ.  N 918-Ա/Ք հրաման

 

Տևողությունը: 3 / 4 տարի (Առկա, հեռակա), Լեզուն: Հայերեն

  • Ընդունելությանը կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները, ովքեր ունեն բարձրագույն կրթության մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմ և հանձնել  են մասնագիտական քննություն:
  • Մասնագիտական քննությունից «բավարար» գնահատական  ստացած դի­մոր­դը զրկվում է ասպիրանտուրա ընդունվելու  իրավունքից (8-12 միա­վոր`20 բալանոց սանդղակով):
  • Մասնագիտական քննության վերահանձնում չի թույլատրվում

ԵՄՀ-ն Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս + ծրագրի շրջանակներում իրականացնում է ուսանողների և հետազոտողների փոխանակում եվրոպական մի շարք բուհերի հետ, ինչն աս­պի­րանտ­ներին հնարավորություն է ընձեռում ուսումնառության և հետա­զոտության որոշ հատված անցնել ԵՄ բուհերում` ստանալով կրթաթոշակ (մրցութային հիմունքներով):

Եվրասիա միջազգային համալսարանն իրականացնում է ասպիրանտական կրթություն՝ ՀՀ կառավարության՝ 2016 թ փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի» և յուրաքանչյուր ուստարում ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած ժամանակացույցի համաձայն:

Հայցորդության տևողությունը չի գերազանցում 5 տարին:

Հայցորդության ձևակերպման համար անհրաժեշտ է նրեկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • Ընտրված մասնագիտությունից մեկ գիտական հոդված կամ գիտական ռեֆերատ,
  • մասնագիտական ամբիոնի դրական եզրակացությունը,
  • հավանական գիտական ղեկավարի գրավոր համաձայնությունը

Ի գիտություն.

ԵՄՀ-ն Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս + ծրագրի շրջանակներում իրականացնում է ուսանողների և հետազոտողների փոխանակում եվրոպական մի շարք բուհերի հետ, ինչն աս­պի­րանտ­ներին հնարավորություն է ընձեռում ուսումնառության և հետա­զոտության որոշ հատված անցնել ԵՄ բուհերում` ստանալով կրթաթոշակ (մրցութային հիմունքներով):

  • Դիմում` Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտորի անունով` դիմորդից կամ նրա լիազորած անձից,
  • Անձնագրի և ՀԾՀ համարանիշի (սոցիալական քարտի) պատճենները կամ նույնականացման քարտի պատճեն,
  • Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագտի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները
  • «Օտար լեզու» առարկայի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանք
  • Ընտրված մասնագիտությամբ հրապարակված առնվազն մեկ գիտական հոդվածի պատճենը կամ գիտական ռեֆերատ
  • Ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3×4 չափսի),
  • Կադրերի հաշվառման անձնական թերթ,
  • Քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

Օտար լեզվից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում (ըստ լեզուների և քննությունների) 

N

ՕՏԱՐ ԼԵԶՈՒ (ՈՐԵՎԷ ՄԵԿԸ)

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ

ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԱՐՄԻՆ

1

ԱՆԳԼԵՐԵՆԻՑ

 

Անգլերեն լեզվից «TOEFL» դասընթացները և տարբերակված ստուգարքները ՀՀ-ում կազմակերպում են այն կազմակերպու-թյունները, որոնք ունեն համապատասխան պաշտոնական թույլտվություն:

«TOEFL» (iBT) (այԲիԹի

46

 

«IELTS» (ԱՅԼԹՍ)

5.5

2

ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻՑ

 

 

DAAD

On DaF (օն ԴաՖ)

 

60

3

Ֆրանսերենի դեպքում

 

Alliance Francaise

 

 

TCF (ԹիՍիԷՖ)

 

 

200

 

Այն դիմորդները, որոնց համար մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը, քննություն են հանձնում այլ օտար լեզվից:

 

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​