Քրեական իրավունք և դատավարություն

«Իրավագիտություն» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել բազմակողմանի և բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված իրավաբանների, որոնք կարող են իրականացնել խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում` գիտավետազոտական և մանկավարժական պատրաստվածություն պահանջող գործունեություն:

Ակնարկ

«Քրեական իրավունք և դատավարություն»  մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրի նպատակն է` պատրաստել  բազմակողմանի և բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված իրավաբանների, որոնք  կարող են իրականացնել   խորացված, հիմնարար  և մասնագիտական, այդ թվում ` գիտահետազոտական  պատրաստվածություն պահանջող գործունեություն քրեական իրավունքի և դատավարության ոլորտներում, ունեն  հայեցակարգային մտածողություն, կարող են քննադատաբար վերլուծել քրեական իրավունքի և քրեական դատավարության ոլորտների օրենսդրությունը, համակարգը, դատական պրակտիկան,  բացահայտել մասնագիտական բնագավառի իրավական կարգավորման հետ առնչվող  հիմնախնդիրները, ներկայացնել  հիմնավորված առաջարկություններ օրենսդրությանը և կառավարմանը վերաբերող տարբեր հիմնախնդիրների լուծման վերաբերյալ, տրամադրել որակյալ իրավաբանական խորհրդատվություն, օպերատիվ և արդյունավետ պայքարել իրավախախտումների դեմ, ինչպես նաև մասնակցություն ունենալ ՀՀ-ում իրավաստեղծ գործունեությանը և իրավակարգի ամրապնդմանը:

Ելնելով ԵՄՀ 2014-2018թթ ռազմավարությունից և բուհի առաքելությունից Կրթական ծրագիրն իրականացնում է հետևյալ խնդիրները`

Կրթություն

  • Ստեղծել համագործակցային միջավայր իրականացնելու որակի ապահովման ազգային չափանիշներին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն:
  • Տրամադրել բազմակողմանի իրավական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ իրավագիտության ոլորտում խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում` գիտավետազոտական և մանկավարժական գործունեություն իրականացնելու համար
  • Զարգացնել իրավաբանին անհրաժեշտ ընդհանրական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
    Նպաստել շրջանավարտների մրցունակությանը աշխատաշուկայում և նրա` որպես հայեցակարգային մտածողություն ունեցող հասարակության անդամի ձևավորմանը:
  • Խորացնել ուսանողների մոտ սովորելու, նորն ընդունելու և անընդհատ կատարելագործվելու հմտություններ:

Հետազոտություն

Ապահովել ուսանողների կողմից մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրին համապատասխան ինքնուրույն գիտահետազոտական և նորարարական աշխատանքների իրականացմանը:

Հանրային ծառայություն

Նպաստել ուսանողների մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ ներգրավվելով նրանց իրավաբանական կլինիկայի միջոցով արտաքին շահակիցներին մատուցվող մասնագիտական ծառայությունների տրամադրման գործընթացին:

Կարիերա

Կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել. 

  • Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում
  • Դատական իշխանության, ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում,
  • Իրավապահ մարմիններում,
  • Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում,
  • Իրավախորհրդատվական(փաստաբանական) գրասենյակներում,
  • Առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում,
  • Միջազգային կառույցներում ու կազմակերպություններում:

Վերջնարդյունքներ

Ընդհանրական վերջնարդյունքններ

  • Դրսևորում է վերացական մտածողություն, վերլուծելու, սինթեզելու և խնդիրների լուծման (քննադատական մտածողություն) կարողունակություն
  • Դրսևորում է ինքնուրույն աշխատանքի, նախաձեռնողականության և ժամանակի կառավարման հմտություններ (կարողություն)
  • Դրսևորում է մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողունակություն
  • Դրսևորում է տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելու, վերլուծելու և պահպանելու) կարողունակություն
  • Դրսևորում է առաջնորդության, թիմային աշխատանքի և պատասխանատվության կարողունակություն
  • Դրսևորում է բազմաձևության և բազմամշակութայնության ընդունման կարողունակություն և հարգանք
  • Դրսևորում է գիտական հետազոտություններ կատարելու կարողականություն
  • Դրսևորում է ինքազարգացման կարողունակություն
  • Դրսևորում է նորարարական մտածողություն և նորարարական գործունեություն ծավալելու կարողունակություն

Մասնագիտական վերջնարդյունքներ

  1. Ունի քրեաիրավական, քրեադատավարական և քրեակատարողական ոլորտների կարգավորմանը վերաբերող արդիական, տեսական խորացված գիտելիքներ, ոլորտում առկա նորագույն տեսությունների, հայեցակարգերի խոր իմացություն
  2. Քննարկում է քրեական իրավախախտումների պատճառներն ու պայմանները, դրանց կանխարգելման ուղիներն ու միջոցները
  3. Կիրառում է մասնագիտական գործունեության ընթացքում ժամանակակից գիտահետազոտական մեթոդները
  4. Գործնականում կիրառում է քրեաիրավական, քրեադատավարական և քրեակատարողական ոլորտներում նոր և անծանոթ իրավիճակներում կոնկրետ գործնական իրավական բարդ խնդիրների լուծման կառուցակարգերը, առաջադրում նորարարական գաղափարներ
  5. Ընդունում է մասնագիտական (քրեաիրավական, քրեադատավարական և քրեակատարողական) ոլորտում հիմնավորված իրավաբանական  որոշումներ և փաստաթղթային ձևակերպում տալիս իրավաբանական գործով ընդունված որոշմանը; Կազմում է իրավական ակտերի նախագծեր, քննչական և դատավարական փաստաթղթեր
  6. Մեկնաբանում է քրեաիաիրավական, քրեադատավարական և քրեակատարողական նորմերը և դատական նախադեպերը, ինչպես նաև վերլուծում դրանց հետ կապված իրավական բարդ խնդիրները, իրավական գնահատական տալիս քննվող գործի փաստացի հանգամանքներին
  7. Կազմում է իրավաբանական եզրակացություններ և տրամադրում որակյալ խորհրդատվություն և փաստաբանական օգնություն
  8. Վերլուծում և մեկնաբանում է ազգային օրենսդրությունը, ինչպես նաև վերազգային և միջազգվային իրավական սկզբունքներն ու նորմերը, այդ թվում՝ համապատասխան նյութաիրավական ու դատավարական ինստիտուտները
  9. Կիրառում է քրեաիրավական, քրեադատավարական և քրեակատարողական բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական ակտեր, իրացնում նյութական և ընթացակարգային իրավունքի նորմեր, ինքնուրույն մշակում իրավական փաստաթղթեր
  10. Ունակ է կանխարգելել հանցագործությունները, բացահայտել, վերացնել և որակել դրանց իրականացմանը նպաստող պատճառներն ու պայմանները
  11. Վերլուծում է քննչական և դատական պրակտիկայում հանդիպող իրավիճակները
  12. Իրավաբանորեն ճիշտ որակում է քրեաիրավական ոլորտին վերաբերող փաստերը; Իրավական որակավորում տալիս նոր կամ անծանոթ (ոչ ստանդարտ) իրավիճակներում
  13. Իր վարքագծում ղեկավարվում է բարոյական նորմերով` ուղղված հանդուրժողոկանությանը, համագործակցությանը, տարբեր խմբերի ներկացուցիչների միջև փոխըմբռնման ամրապնդմանը, հետևում իրավաբանի էթիկայի սկզբունքներին, բարեխղճորեն կատարում իր մասնագիտական պարտականությունները: Հակազդում է կոռուպցիոն երևույթների դրսևորմանը:

Programme

Semester 1CreditsNumber
Biology4ESTU 203
Clinical Pharmacy2ESTU 340
Drug Technology4ESTU 657
Semester 2CreditsNumber
Microbiology4ESTU 768
Biochemisrty4ESTU 432
Pharmacy2ESTU 873
Semester 3CreditsNumber
Biology4ESTU 203
Chemisrty2ESTU 340
Drug Technology4ESTU 657

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​