Տեղեկատվական համակարգերի մշակում
«Տեղեկատվական Համակարգեր» մասնագիտության կրթական ծրագրի նպատակն է պատրաստել տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների տարբեր ոլորտների. ծրագրավորողներ, սերվերային, ցանցային և համակարգչային ադմինիստրատորներ, տվյալների բազաների մշակող և սպասարկող, ինֆորմացիայի անվտանգության և պաշտպանության բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական հմտություններով կհամապատասխանեն միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին:
- 1.5 տարի
- Վերջնաժամկետը: 10 Մայիս
Ակնարկ
Տեղեկատվական համակարգերի մագիստրոսական կրթական ծրագիրը մշակվել է հայ առաջատար գործատուների հետ համատեղ՝ նպատակ ունենալով ձևավորել մասնագետներ, որոնք կտիրապետեն WEB տեխնոլոգիաների և ծրագրավորման հիմունքներին, ինչպես նաև համակարգչային ցանցերի, տվյալների հենքերի մշակման, տվյալների վերլուծության, տեղեկատվական համակարգերի անվտանգության և այլ գիտելիքների։
Ծրագրին կարող է դիմել ցակացած անձ, ով կամենում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գիտելիքներ ստանալ և դառնալ իր ոլորտում հաջողակ մասնագետ։
Բացի հիմնական առարկաներից, ուսանողները հնարավորություն են ունենում առարկաներ ընտրել նաև ընտրովի առարկաների ցանկից։ Ընտովի առարկաների ընտրությունը կախված է ուսանողների նախասիրություններից և կարիերայի պլաններից։ Ընտրովի առարկաների ցանկը ամբիոնի կողմից թարմացվում է յուրաքանչյուր տարի՝ հաշվի առնելով աշխատաշուկայի և տնտեսության փոփոխության արագ տեմպերը։
Բակալավրի վերջին կիսամյակը ամբողջությամբ տրամադրվում է հետազոտական աշխատանքին։ Այդ ընթացքում անցկացվում է նաև գիտահետազոտական պրակտիկան ։ Կառավարման և ՏՏ ամբիոնը հետամուտ է լինում, որպեսզի բակալավրական ավարտական աշխատանքների թեմաները համաքայլ լինեն ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։
Կարիերա
Շրջանավարտները կարող են աշխատել տեղական և օտարերկրյա պետական և մասնավոր ձեռնարկություններում որպես տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների բնագավառի մասնագետ`
- Ծրագրավորող
- Վեբ կայքերի ծրագրավորող
- Սերվերային, ցանցային և համակարգչային ադմինիստրատոր
- Տվյալների բազաների մշակող և սպասարկող
- Ինֆորմացիայի անվտանգության և պաշտպանության մասնագետ
Վերջնարդյունքներ
Ընդհանրական վերջնարդյունքներ
- Նոր իրադրություններին հարմարվելու կարողունակություն
- Օտար լեզվով գրավոր և բանավոր շփվելու կարողականություն
- Տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելում վերլուծելու և պահպանելու) կարողունակություն
- Առաջնորդության, թիմային աշխատանքի և պատասխանատվության կարողունակություն
- Միջդիսցիպլինար թիմում աշխատելու կարողականություն
- Գիտելիքները գործնականում կիրառելու կարողունակություն
- Նախագծեր մշակելու և կառավարելու կարողունակություն
- Աշխատանքի որակի գնահատման և ապահովման կարողունակություն
Մասնագիտական վերջնարդյունքներ
- Ունի խորքային գիտելիքներ ժամանակակից տեղեկատվական համակարգերի մշակման և կառավարման վերաբերյալ
- Ծանոթ է խաղերի մշակման պատմությանը, լրացված իրականության (AR), վիրտուալ իրականության (VR) հետ կապված տեխնոլոգիաներին և սարքերին /ինչպիսիք են Vuforia, Oculus Rift (Facebook), HoloLense (Microsoft), Card Board (Google)/
- Կարող է սահմանել և բնութագրել Java ծրագրավորման լեզվի ավելությունները և թերությունները (JVM)
- Ունի օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում լեզվի հիմնային գիտելիքներ
- Տիրապետում է ՏՏ Նախագծերի կառավարման ժամանակակից մեթոդներին և ծրագրային գործիքների տեսակներին
- Տիրապետում է նախագծերի (այդ թվում՝ agile) և գործընթացների կառավարման հմտությունների՝ կիրառելով արդիական ՏՀՏ գործիքներ
- Տիրպատում է հիմնական C # ծրագրավորման հմտություններին
- Տիրպատում է հիմնական Java ծրագրավորման հմտություններին /IDEA, Java installation(JRE, JDK), Բինար համակարգ/
- Տիրապետում է բիզնես գործընթացների գծապատկերման տարբեր գործիքներ / Microsoft Visio / IBM Blueworks Live/ BPMN ծրագրեր/
- Կարող է մշակել և ստեղծել Web- կայքեր
- Կարող է վերլուծել վիրտուալ իրականության(VR) և լրացված իրականության(AR) ոլորտի զարգացման հեռանկարները և բիզնեսների համար առաջարկել պատրաստի պրոդուկտներ
- Կարող է օգտագործել Unity խաղի գործիքը և ինտերֆեյսը և ստեղծել 2D / 3D խաղային միջավայր
- Կարող է մշակել cross platform խաղեր / հավելվածներ Windows/Linux/MacOS-ի օպերացիոն համակարգերի և մոբայլ սարքերի համար (Android, iOS)
- Կարող է կիրառել Backend տեղխոլոգիաները ինչպես մոնոլիտ, այնպես էլ միկրոսերվիս կառուցվածքներում
Programme
Semester 1 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Clinical Pharmacy | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |
Semester 2 | Credits | Number |
---|---|---|
Microbiology | 4 | ESTU 768 |
Biochemisrty | 4 | ESTU 432 |
Pharmacy | 2 | ESTU 873 |
Semester 3 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Chemisrty | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |