Դեղերի տեխնոլոգիա
Մենք առաջարկում ենք ճկուն ծրագիր, որը հնարավորություն է տալիս ստանալ միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն և դեղագործի, դեղագետի որակավորում:
Մեր դասախոսները հիմնականում արտասահմանյան լավագույն բուհերում վերապատրաստված փորձառու մասնագետներ են, որոնց մի մասը նաև պրակտիկ ոլորտի առաջատար մասնագետներ են և դա հնարավորություն է տալիս նրանց, տեսական գիտելիքների հետ մեկտեղ, ուսանողներին փոխանցել պրակտիկ ոլորտի իրենց հարուստ փորձը:
- 4 տարի
- Վերջնաժամկետ: 10 Մայիս
Ակնարկ
«Դեղագործություն» մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել որակյալ և պրոֆեսիոնալ դեղագործներ, ովքեր կտիրապետեն խորքային, պրակտիկ և տեսական գիտելիքների: Մեր ծրագրի շրջանավարտները կունենան վերլուծական մտածողություն և կկարողանան իրականացնել հետազոտություններ դեղագործության ոլորտում, մշակել նոր դեղամիջոցներ, աջակցել արտադրությանը, ինչպես նաև կարիերան շարունակել գիտահետազոտական կենտրոններում: Մենք ստեղծում ենք համագործակցային միջավայր, որը համապատասխանում է ինչպես որակի ապահովման ազգային, այնպես էլ եվրոպական ստանդարտներին և շուկայի պահանջարկին:
Դասընթացն ուսանողներին առաջարկում է դեղագործական ոլորտի բոլոր անհրաժեշտ գործիքներն ու տեխնիկական հմտությունները ինչպես գործնական, այնպես էլ տեսական գիտելիքներ ձեռք բերելու համար:
Մեր դասախոսները հիմնականում արտասահմանյան լավագույն բուհերում վերապատրաստված փորձառու մասնագետներ են, որոնց մի մասը նաև պրակտիկ ոլորտի առաջատարներ են և դա հնարավորություն է տալիս նրանց, տեսական գիտելիքների հետ մեկտեղ, ուսանողներին փոխանցել պրակտիկ ոլորտի իրենց հարուստ փորձը: Պարբերաբար անց են կացվում վարպետության դասեր:
Բակալավրի կրթական ծրագրի վերջին կիսամյակն ամբողջությամբ տրամադրվում է նախաավարտական պրակտիկային, ավարտական աշխատանքի պաշտպանությանը և պետական ավարտական քննություններին: Պրակտիկայի տևողությունը 8 շաբաթ է, այն անց է կացվում ՀՀ դեղագործարանների տարբեր արտադրամասերում։ Այդ ընթացքում ուսանողը պատրաստում է ավարտական աշխատանքը, որի պաշտպանության համար տրվում է ևս 2 շաբաթ ժամանակ: Ֆարմացիայի ամբիոնը հետամուտ է լինում, որպեսզի ավարտական աշխատանքների թեմաները համաքայլ լինեն դեղագործության և առողջապահության զարգացման գերակայություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։
Կարիերա
Կրթական ծրագրի շրջանավարտը կարող են աշխատել հետևյալ ոլորտներում.
- Դեղագործական արտադրության բնագավառում
- Դեղատաներում
- Դեղագործական ընկերություններում և գիտահետազոտական հաստատություններում
- Դեղագործական ներկայացուցչություններում
- ՀՀ առողջապահության նախարարությունում
- Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում
- Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոններում և այլն
Վերջնարդյունքներ
Ընդհանրական վերջնարդյունքներ
- Ունի վերլուծելու, խնդիրներ լուծելու կարողություն (քննադատական մտածողություն)
- Մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու ունակություն
- Համակարգչային և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման կարողություն
- Ունի տեղեկատվությունը կառավարելու կարողություն (արդյունավետորեն որոնել, գտնել, մեկնաբանել, մշակել, վերլուծել և պահպանել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը)
- Դրսևորում է գիտական հետազոտություններ կատարելու կարողականություն
- Դրսևորում է որոշումներ կայացնելու կարողունակություն
Մասնագիտական վերջնարդյունքներ
- Ներկայացնում է դեղերի, դեղաբույսերի գործարանային և դեղատնային պատրաստման, որակի ստուգման, ստանդարտավորման, պահպանման, պետական գրանցման, գովազդի, անորակ դեղերի ոչնչացման ժամանակակից պահանջները և մոտեցումները
- Մեկնաբանում է դեղերի, դեղաբանական և դեղաբուսական հումքերի որակական և քանակական հետազոտման համար կիրառվող ժամանակակից ֆիզիկաքիմիական մեթոդները (համաձայն տարբեր երկրների դեղագրքերի չափորոշիչ տեխնիկական փաստաթղթերի) և թունաբանական հետազոտությունների իրականացման եղանակները և նպատակները
- Ձևակերպում է կլինիկական դեղաբանության սկզբունքները, դեղերի միջազգային դասակարգման պահանջները և մոտեցումները
- Նկարագրում է քիմիական (անօրգանական և օրգանական) միացությունների կառուցվածքը, հատկությունները և կարող է բանավոր և գրավոր եղանակներով ներկայացնել տարբերակման մեթոդները, դրանց թունաբանական ազդեցության առանձնահատկությունները
- Տիրապետում է ֆիզիոլոգիայի և անատոմիայի հիմունքներին և կարող է լուծել առարկայական խնդիրները բանավոր և գործնական եղանակներով
- Մեկնաբանում է դեղերի, դեղաբույսերի դեղաբանական հատկությունները, կիրառման անհամատեղելիությունը և կենսամատչելիությունը, ներկայացնում ֆարմակոկինետիկայի, ֆարմակոդինամիկայի, ֆարմակոգենետիկայի, կենսատեխնոլոգիայի և այլ հիմնահարցերը, ինչպես նաև կիրառում գիտելիքը դեղատնային պրակտիկայի ընթացքում
- Տիրապետում է օրգանիզմի սննդային կարիքների և դրանց բավարարող սննդանյութերի, սննդի հիմնական բաղադրիչների (բիոտիկ և աբիոտիկ), թունավորումների, դրանց կանխարգելման ձևերի վերաբերյալ տեղեկատվությանը
- Տիրապետում է արտակարգ իրավիճակներում տուժողներին և հիվանդներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու, դեղերի մատակարարման և կիրառման հմտություններին
- Կարող է բժիշկների շրջանում իրականացնել նոր դեղերի, դեղաբույսերի մասին տեղեկատվական աշխատանքներ և դեղերի օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել բժշկական, դեղագործական ընկերություններին և հանրությանը
Programme
Semester 1 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Clinical Pharmacy | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |
Semester 2 | Credits | Number |
---|---|---|
Microbiology | 4 | ESTU 768 |
Biochemisrty | 4 | ESTU 432 |
Pharmacy | 2 | ESTU 873 |
Semester 3 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Chemisrty | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |