Էլեկտրոնային բիզնեսի կառավարում

Էլեկտրոնային բիզնեսի կառավարում մագիստրատուրան նախատեսված է բավարարելու աշխատաշուկայի կողմից թվային բիզնեսի վերաբերյալ գիտելիքներով և հմտություններով օժտված շրջանավարտների առկա պահանջարկը։ Ծրագիրը ծանոթացնում է ժամանակակից տեխնոլոգիաներին և դրանց կիրառմամբ բիզնեսի կառավարման հնարավորությունների հետ։

Ակնարկ

«Էլեկտրոնային բիզնեսի կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է շրջանավարտների մոտ ապահովել կառավարչական բնույթի հետազոտական հմտություններ, որոնց առկայության շնորհիվ շրջանավարտը էլեկտրոնային բիզնեսի ոլորտում գործող կազմակերպություններում ունակ կլինի լուծել կառավարչական տարաբնույթ խնդիրներ: Ծրագրին կարող են դիմել բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր ունեն պետական նմուշի փաստաթղթով հաստատված որոշակի աստիճանի բարձրագույն մասնագիտական կրթություն։

Կարիերա

Ծրագրի շրջանավարտները կարող են դառնալ

  • Թվային մարքեթոլոգներ
  • Թվային նախագծերի ղեկավարներ
  • Սեփական էլեկտրոնային բիզնեսի հիմնադիրներ
  • Էլեկտրոնային բիզնեսի վերլուծաբաններ
  • Բիզնես պրոցեսերի ավտոմատացման և թվայնացման մասնագետներ և այլն

Վերջնարդյունքներ

Ընդհանրական վերջնարդյունքներ

  • Քննադատաբար մտածելու, վերլուծելու, սինթեզելու և խնդիրները լուծելու կարողություն՝ միաժամանակ արդյունավետորեն կառավարելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը և հարմարվելով նոր իրավիճակներին
  • Ինչպես մայրենի, այնպես էլ օտար լեզուներով հաղորդակցվելու, առաջնորդության, թիմային աշխատանքի, կոնֆլիկտների կառավարման, բանակցելու, նախաձեռնողական և շարունակական ինքնազարգացման համար անհրաժեշտ հմտություններ

Մասնագիտական վերջնարդյունքներ

  • Կառավարման վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, որոնք ներառում են կառավարման համար առանցքային ֆունկցիոնալ  ուղղությունները՝ ֆինանսները, մարքեթինգը, մարդկային միջոցները, գործառնական և ռազմավարական կառավարումը և այլն։

  • Վերլուծելու և որոշումներ կայացնելու հմտություններ, այդ թվում քանակական և որակական հետազոտություններ կատարելու, քննադատական վերլուծության, կառավարման հայեցակարգերի սինթեզման, տարբերակները գնահատելու և ռազմավարական որոշումներ կայացնելու կարողություն։

  • Էլեկտրոնային բիզնեսում կառավարման վերաբերյալ գիտելիք և հմտություններ, այդ թվում` էլեկտրոնային բիզնեսի հիմնական մոդելները, իրավական կարգավորման ազգային, եվրոպական և միջազգային գործընթացները, էլեկտրոնային բիզնեսում ձեռներեցության առանձնահատկությունները       

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառում, այդ թվում՝  բիզնես գործընթացների մեջ, ներդնել էլեկտրոնային բիզնեսի լուծումներ, տեխնոլոգիաներ, ծառայություններ` գնահատելով առկա հնարավորությունները, բարձրացնելով կազմակերպության մրցունակությունը:

Programme

Semester 1CreditsNumber
Biology4ESTU 203
Clinical Pharmacy2ESTU 340
Drug Technology4ESTU 657
Semester 2CreditsNumber
Microbiology4ESTU 768
Biochemisrty4ESTU 432
Pharmacy2ESTU 873
Semester 3CreditsNumber
Biology4ESTU 203
Chemisrty2ESTU 340
Drug Technology4ESTU 657

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​​