Միջազգային և եվրոպական իրավունք

«Իրավագիտություն» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել բազմակողմանի և բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված իրավաբանների, որոնք կարող են իրականացնել խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում` գիտավետազոտական և մանկավարժական պատրաստվածություն պահանջող գործունեություն:

Ակնարկ

«Միջազգային և եվրոպական իրավունք»  մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրի նպատակն է` պատրաստել  բազմակողմանի և բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված իրավաբանների, որոնք  կարող են իրականացնել   խորացված, հիմնարար  և մասնագիտական, այդ թվում` գիտահետազոտական  պատրաստվածություն պահանջող գործունեություն, ունեն  հայեցակարգային մտածողություն, կարող են ներկայացնել և պաշտպանել պետությունների, միջազգային կազմակերպությունների և միջազգային այլ կառույցների իրավունքներն ու շահերը, ապահովել միջազգային իրավունքի արդյունավետ կիրառումն ու համագործակցությունը, բացահայտել  միջազգային իրավական կարգավորման հետ առնչվող  հիմնախնդիրները, իրավունքի ու քաղաքականության զարգացման  միտումները, ներկայացնել  հիմնավորված առաջարկություններ , միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հիմնախնդիրների լուծման վերաբերյալ, տրամադրել որակյալ իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև մասնակցություն ունենալ ՀՀ-ում իրավաստեղծ գործունեությանը և նպաստել միջազգային, տարածաշրջանային և ազգային օրենսդրության ներդաշնակեցմանը:

Ելնելով ԵՄՀ 2014-2018թթ ռազմավարությունից և բուհի առաքելությունից Կրթական ծրագիրն իրականացնում է հետևյալ խնդիրները`

Կրթություն

  • Ստեղծել համագործակցային միջավայր իրականացնելու որակի ապահովման ազգային չափանիշներին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն:
  • Տրամադրել բազմակողմանի իրավական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ իրավագիտության ոլորտում խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում` գիտավետազոտական և մանկավարժական գործունեություն իրականացնելու համար
  • Զարգացնել իրավաբանին անհրաժեշտ ընդհանրական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
    Նպաստել շրջանավարտների մրցունակությանը աշխատաշուկայում և նրա` որպես հայեցակարգային մտածողություն ունեցող հասարակության անդամի ձևավորմանը:
  • Խորացնել ուսանողների մոտ սովորելու, նորն ընդունելու և անընդհատ կատարելագործվելու հմտություններ:

Հետազոտություն

Ապահովել ուսանողների կողմից մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրին համապատասխան ինքնուրույն գիտահետազոտական և նորարարական աշխատանքների իրականացմանը:

Հանրային ծառայություն

Նպաստել ուսանողների մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ ներգրավվելով նրանց իրավաբանական կլինիկայի միջոցով արտաքին շահակիցներին մատուցվող մասնագիտական ծառայությունների տրամադրման գործընթացին:

Կարիերա

Կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել. 

  • Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում
  • Դատական իշխանության, ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում,
  • Իրավապահ մարմիններում,
  • Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում,
  • Իրավախորհրդատվական(փաստաբանական) գրասենյակներում,
  • Առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում,
  • Միջազգային կառույցներում ու կազմակերպություններում:

Վերջնարդյունքներ

Ընդհանրական վերջնարդյուքներ

  • Դրսևորում է վերացական մտածողություն, վերլուծելու, սինթեզելու և խնդիրների լուծման (քննադատական մտածողություն) կարողունակություն
  • Դրսևորում է ինքնուրույն աշխատանքի, նախաձեռնողականության և ժամանակի կառավարման հմտություններ (կարողություն)
  • Դրսևորում է տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելու, վերլուծելու և պահպանելու) կարողունակություն
  • Դրսևորում է առաջնորդության, թիմային աշխատանքի և պատասխանատվության կարողունակություն
  • Դրսևորում է մասնագիտական թեմաներով ոչ մասնագետների հետ շփման կարողունակություն
  • Դրսևորում է բազմաձևության և բազմամշակութայնության ընդունման կարողունակություն և հարգանք
  • Դրսևորում է գիտական հետազոտություններ կատարելու կարողականություն
  • Դրսևորում է նորարարական մտածողություն և նորարարական գործունեություն ծավալելու կարողունակություն

Մասնագիտական վերջնարդյունքներ 

  • Ունի միջազգային և եվրոպական իրավունքի ոլորտների կարգավորմանը վերաբերող արդիական, տեսական խորացված գիտելիքներ, ոլորտում առկա նորագույն տեսությունների, հայեցակարգերի խոր իմացություն
  • Ներկայացնում է մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանության հիմնախնդիրները, այդ թվում՝ մարդու իրավունքների եվրոպական կառուցակարգերը (մեխանիզմները)
  • Կիրառում է մասնագիտական գործունեության ընթացքում ժամանակակից գիտահետազոտական մեթոդները
  • Գործնականում կիրառում է միջազգային և եվրոպական իրավունքի ոլորտներում նոր և անծանոթ իրավիճակներում կոնկրետ գործնական իրավական բարդ խնդիրների լուծման կառուցակարգերը և առաջադրում նորարարական գաղափարներ
  • Ներկայացնում է միջազգային և ներպետական իրավունքի փոխկապվածության և փոխազդեցության հիմնախնդիրները
  • Մշակում է միջազգային կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության արդյունավետության բարձրացման հետ կապված մոտեցումներ
  • Մեկնաբանում է միջազգային և եվրոպական իրավունքի ոլորտների իրավական նորմերը, նախադեպերն ու սկզբունքները, ինչպես նաև վերլուծում դրանց հետ կապված իրավական բարդ վեճերը
  • Տրամադրում է միջազգային-իրավական և եվրոպական-իրավական հիմնախնդիրների վերաբերյալ որակյալ խորհրդատվություն
  • Վերլուծում, մեկնաբանում և համեմատում է ազգային օրենսդրությունը, վերազգային և միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը, ինչպես նաև գնահատում տարբեր ոլորտների միջազգային փաստաթղթերի իմպլեմենտացիայի վիճակը Հայաստանի Հանրապետությունում
  • Կիրառում է միջազգային և եվրոպական իրավունքի ոլորտներին վերաբերող նորմատիվ իրավական ակտեր, իրացնում նյութական և ընթացակարգային իրավունքի նորմեր, ինքնուրույն մշակում իրավական փաստաթղթեր
  • Կիրառում է մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային  կառուցակարգերը (մեխանիզմները) 
  • Վերլուծում է գործող օրենսդրությունը այն կատարելագործելու անհրաժեշտության, միջազգային չափանիշներին համապատասխանացնելու և Եվրոպական միության իրավական ակտերին ՀՀ օրենքները մոտարկելու տեսանկյունից
  • Գնահատում է տարբեր ոլորտների միջազգային փաստաթղթերի իմպլեմենտացիայի վիճակը Հայաստանի Հանրապետությունում` համեմատելով այլ երկրների պրակտիկայի հետ
  • Մշակում է առաջարկություններ ԵՄ-ի կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ համագործակցությունը առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ
  • Իր վարքագծում ղեկավարվում է բարոյական նորմերով` ուղղված հանդուրժողականությանը, համագործակցությանը, տարբեր խմբերի ներկայացուցիչների միջև փոխըմբռնման ամրապնդմանը, հետևում իրավաբանի էթիկայի սկզբունքներին, բարեխղճորեն կատարում իր մասնագիտական պարտականությունները

Programme

Semester 1CreditsNumber
Biology4ESTU 203
Clinical Pharmacy2ESTU 340
Drug Technology4ESTU 657
Semester 2CreditsNumber
Microbiology4ESTU 768
Biochemisrty4ESTU 432
Pharmacy2ESTU 873
Semester 3CreditsNumber
Biology4ESTU 203
Chemisrty2ESTU 340
Drug Technology4ESTU 657

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​​