Եվորպայի առաջատար բուհերի 30-ից ավելի ուսանողները Հայաստանում են. Մեկնարկել է «Ժան Մոնե» ձմեռային դպրոցը

Այսօր Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկեց «Ժան Մոնե ԵՄ, անվտանգություն և հիմնարար իրավունքներ» ձմեռային դպրոցը: Երկաշբաթյա կրթական ծրագրի շրջանակներում Հայաստան են ժամանել Օքսֆորդի, Լայպցիգի, Բեռլինի Հումբոլդտի, Դրեզդենի և այլ բարձր վարկանիշ ունեցող համալսարաննների 30-ից ավելի ուսանողներ: Այս անգամ ձմեռային դպրոցը կրում է «ԵՄ արտաքին հարաբերությունները աշխարհաքաղաքական տուրբուլենտության ժամանակներում. Հարավային Կովկասի գործը» խորագիրը: Ծրագրի ընթացքում ուսանողների համար կազմակերպվելու են ոչ միան քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների և իրավագիտության տարբեր հարցերի շուրջ տեսական դասախոսություններ, այլև նախատեսված են գործնական այցելություններ ՀՀ Ազգային ժողով, Սահմանադրական դատարան, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ինչպես նաև այցելություններ մշակութային վայրեր:

DAAD դեսպան, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ալեքսանյանը ողջունելով ուսանողներին` նշեց. «Շնորհակալություն այս լավ նախաձեռնության համար։ Ինձ համար մեծ պատիվ է լինել DAAD-ի դեսպանը և այստեղ տեսնել գերմանացի մասնակիցներին։ Ես շատ ուրախ եմ ողջունելու ձեզ այս հյուրընկալ Եվրասիա միջազգային համալսարանում: Համոզված եմ, որ այս Ձմեռային դպրոցի ավարտին դուք բոլորդ լինելու եք հայ-գերմանական բարեկամության ջատագովներ»։

Բացման հանդիսավոր արարողությանը ԵՄՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մարկոսյանը ողջունեց բոլոր մասնակիցներին և իր ելույթում կարևորեց նմանատիպ միջոցառումների նշանակությունը ուսանողներին մասնագիտական կարևոր գիտելիք և հմտություններ փոխանցելու հարցում:

ԵՄՀ միջազգային համագործակցության կենտրոնի ղեկավար Պարսա Մաքջեյքոբն էլ ողջույնի խոսքում կարևորեց այս նախաձեռնությունը՝ որպես միջազգայնացման լայն համագործակցության աշխարհագրություն ունեցող բուհ:

Ամառային դպրոցի ակադեմիական համակարգող, Ժան Մոնե ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Խվորոստիանկինան ներկայացրեց նաև նախատեսվող ակադեմիական և սոցիալ-մշակութային երկշաբաթյա օրակարգը:

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: