Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Եվրասիա միջազգային համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:
Նշենք, որ 2017թ․-ին ՈԱԱԿ-ն ընդգրկվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում (EQAR)։ Սա նշանակում է, որ ՈԱԱԿ ինստիտուցիոնալ հավատարմագրումը ճանաչելի է նաև միջազգայնորեն:
Հավելենք, որ Եվրասիա միջազգային համալսարանը հավատարմագրվում է 3-րդ անգամ։