Հետազոտական բաղադրիչը՝ ապագա կառավարիչների աշխատանքային գործիք

Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման ամբիոնը մշտապես ուշադրություն է դարձնում կրթական ծրագրերում հետազոտական բաղադրիչի առկայությանը և նպաստում, որ ապագա մասնագետները ծրագրեր կազմելիս հիմնվեն հետազոտական ցուցանիշների վրա:

Օրերս, ավարտական կուրսի ուսանողները «Հետազոտության մեթոդներ» առարկայի շրջանակներում խմբային աշխատանքների միջոցով փորձեցին քանակական վերլուծության միջոցով ստանալ «Տնօրինվող եկամուտների հաշվի» ամբողջական պատկերը:

Առարկան դասավանդող պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը աշխատարանի անցկացման և բովանդակային վերլուծության համար ուսանողներին տրամադրել էր նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների բազայից դուրս բերված հատվածային հաշիվների ելակետային տվյալներ:

Համալսարանի Կառավարման և ՏՏ ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը, մեզ հետ զրույցում կարևորեց նման ձևաչափով ուսուցման անցկացումը՝ առանձնացնելով աշխատարանի մի քանի բնութագրեր. շեշտադրումը կատարվում է պրակտիկայի վրա, ուսուցումն ընթանում է արագացված ձևաչափով, հատուկ ուշադրություն է դարձվում ոչ միայն մասնագիտական հմտություններին, այլև ուսանողների հաղորդակցային կարողություններին:

 

T-GREEN նախագծի աշխատաժողովը Կրակովի Յագելոնյան համալսարանում

Կրակովում կայացավ այս տարի մեկնարկած Եվրոպական միության Էրազմուս+ Ծրագրի շրջանակում համաֆինասավորվող «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» T-GREEN նախագծի հերթական աշխատաժողովը։