Որակի ապահովման կենտրոնի մասնագետի թափուր աշխատատեղ

Աշխատանքի ընդունման նվազագույն պահանջներ․

Բարձրագույն կրթություն (կառավարման, տնտեսագիտության և հարակից ոլորտների մագիստրոսի աստիճանը ցանկալի է)
Առնվազն 2 տարվա ադմինիստրատիվ աշխատանքի փորձառություն (բարձրագույն կրթության ոլորտում փորձը ցանկալի է)
Անգլերեն լեզվի իմացություն
Համակարգչային գրագիտություն
Հիմնական գործառույթներ․

Աջակցում է կենտրոնի տարեկան աշխատանքային ծրագրի մշակման և իրականացման աշխատանքներում
Կենտրոնի գործունեության վերաբերյալ կազմում և ներկայացնում է զեկույցներ ու վերլուծություններ
Կենտրոնի ղեկավարի համակարգմամբ պարբերաբար իրականացնում է քանակական ու որակական հետազոտություններ բուհի որակի ապահովման սահմանված ոլորտների շրջանակներում, մշակում վերլուծական զեկույցներ
Օժանդակում է բուհի գործընթացները կարգավորող կարգերի, կանոնակարգերի, ընթացակարգերի մշակմանը կամ վերամշակմանը, որպես ուղենիշ ունենալով որակի ապահովման ազգային և միջազգային չափանիշները
Աջակցում է կենտրոնի ղեկավարին որակի քաղաքականությամբ սահմանված ոլորտների մշտադիտարկման, խնդիրների ախտորոշման և լուծման ուղիների վերհանման հարցում
Որակի ապահովման նպատակով տրամադրում է խորհրդատվություն, ցուցաբերում է անհրաժեշտ օժանդակություն և վերապատրաստում է բուհի մարդկային ռեսուրսներին, ուսանողներին և այլ շահակիցներին
Աջակցում է ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման աշխատանքների համակարգման աշխատանքներում
Իրականացնում է որակի ապահովմանը և կառավարմանը վերաբերող այլ գործառույթներ
Մրցույթին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք մինչև 2023թ-ի սեպտեմբերի 15-ը ուղարկել CV և հետաքրքրության նամակ hr@eiu.am էլ․ հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով ՈԱ կենտրոնի մասնագետ։

Կանաչ կրթության հայեցակարգը բուհերի նոր մագիստրոսական կրթական ծրագրերում

Վիլնյուսում նոյեմբերի 18-21-ը «T-GREEN» նախագծի շրջանակում կայացավ վերջարդյունքահեն կանաչ համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման մեթոդական աշխատաժողովը: Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) կայացավ  Եվրոպական

Բուհերի գործունեության առանցքային ցուցանիշների միջազգային փորձի դիտարկում KPI4HE նախագծի շրջանակում

ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE)

JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում

ն Եվրասիա միջազգային համալսրանում ս/թ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ԵՄ կողմից համաֆինանսավորող «Քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագիր՝ կրթական ծրագրի մշակում» (JoPScip)JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում։ Նախագծի