Միջազգային ամսագրերում տպագրվող հոդվածներին ներկայացվող արդի պահանջներն ու առանձնահատկությունները. սեմինարը վարեց դոցենտ Կատերինա Ալթունյանը

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ «Միջազգային ամսագրերում տպագրվող հոդվածներին ներկայացվող արդի պահանջներն ու առանձնահատկությունները» թեմայով դասախոսների հետազոտական կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումը:

Վերապատրաստումն անցկացրեց Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, միջազգային ամսագրերում տպագրված հոդվածների հեղինակ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Կատերինա Ալթունյանը:

Բանախոսը վերապատրաստման ընթացքում մանրամասն անդրադարձավ միջազգային ամսագրերում հոդված տպագրելու շրջափուլերին, ինքնագնահատմանը, հոդվածի համար առաջադրվող կառուցվածքին, առանձնահատկություններին:

Վերապատրաստումն ընթացավ ակտիվ քննարկման մթնոլորտում:

Կանաչ կրթության հայեցակարգը բուհերի նոր մագիստրոսական կրթական ծրագրերում

Վիլնյուսում նոյեմբերի 18-21-ը «T-GREEN» նախագծի շրջանակում կայացավ վերջարդյունքահեն կանաչ համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման մեթոդական աշխատաժողովը: Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) կայացավ  Եվրոպական

Բուհերի գործունեության առանցքային ցուցանիշների միջազգային փորձի դիտարկում KPI4HE նախագծի շրջանակում

ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE)

JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում

ն Եվրասիա միջազգային համալսրանում ս/թ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ԵՄ կողմից համաֆինանսավորող «Քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագիր՝ կրթական ծրագրի մշակում» (JoPScip)JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում։ Նախագծի