Ամերիկայի մշակույթի բացահայտումը Ջուլիա Սարրիսի հետ

Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները հանդիպեցին բանասիրական գիտությունների թեկնածու, Կոլորադոյի համալսարանի դասախոս, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան անգլերեն լեզվի մասնագետ Ջուլիա Սարրիսի հետ:

Մասնագետը ներկայացրեց ԱՄՆ-ի բազմազան մշակույթը, համեմատականներ անցկացրեց հայ և ամերիկյան մշակույթների հետ, ինչպես նաև հետաքրքիր և անկեղծ քննարկումներ եղան բանախոսի և ուսանողների միջև:

Սեմինարը կազմակերպել էր Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի նման հանդիպումները լինեն շարունակական բնույթի:

Մոտ օրերս տիկին Սարրիսի հետ նախատեսվում է անցկացնել ևս մեկ մասնագիտացված սեմինար-վերապատրաստում անձնակազմի համար:

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: