Լույս է տեսել ԵՄՀ «Բանբեր» պարբերականի հերթական համարը

Լույս է տեսել Եվրասիա միջազգային համալսարանի «Բանբեր» պարբերականի հերթական համարը: Երիտասարդ ու փորձառու հետազոտողների հրապարակումներն ընդգրկում են իրավագիտության, քաղաքագիտության, փիլիսոփայության, տնտեսագիտության, լեզվաբանության և բանասիրության ոլորտները:

ԵՄՀ «Բանբեր» պարբերականը ընդգրկված է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում։

Հիշեցնենք, որ հոդվածները կարող եք ուղարկել research.incubator@eiu.am էլ․ հասցեին։

Հետազոտական բաղադրիչը՝ ապագա կառավարիչների աշխատանքային գործիք

Առարկան դասավանդող պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը աշխատարանի անցկացման և բովանդակային վերլուծության համար ուսանողներին տրամադրել էր նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների բազայից դուրս բերված հատվածային հաշիվների ելակետային տվյալներ:

T-GREEN նախագծի աշխատաժողովը Կրակովի Յագելոնյան համալսարանում

Կրակովում կայացավ այս տարի մեկնարկած Եվրոպական միության Էրազմուս+ Ծրագրի շրջանակում համաֆինասավորվող «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» T-GREEN նախագծի հերթական աշխատաժողովը։