ՀՀ կառավարության աջակցությամբ հոկտեմբերի 5-6-ը Երևանում անցկացվեց «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» (FAST) Գլոբալ ամենամյա նորարարական ֆորումը (GIF22): Այն այս տարի կրում էր «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը և անցկացվում 4-րդ անգամ:
Միջոցառման բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, աշխարհահռչակ հայ գործարար, FAST-ի համահիմնադիր, «Moderna»-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը և FAST-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անդրե Անտոնյանը:
Տեխնոլոգիաներին նվիրված ֆորումը միտված է ակադեմիական շրջանակների, տեխնոլոգիական ոլորտի, ներդրողների, պետական կառույցների ու միջազգային կազմակերպությունների միջև փոխշահավետ համագործակցության հնարավորություններ ստեղծելուն:
Եվրասիա միջազգային համալսարանի թիմը ևս մասնակիցների թվում էր։
Նշենք, որ Գլոբալ ինովացիոն ֆորումի մեկնարկը տրվել է 2017-ին՝ «Մեքենայական ուսուցումը գիտական հայտնագործությունների խթան» թեմայով NSF-FAST միջազգային աշխատաժողովով, որն իրականացել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների ու ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամները: