«Ոտքի՛, դատարանն է գալիս»…

«Ոտքի՛, դատարանն է գալիս» հրահանգից հետո ԵՄՀ դատական նիստերի դահլիճում րոպեներ անց մուրճի թակոցն ազդարարում է «Քաղաքացիական դատավարություն» և «Քրեական դատավարություն» առարկաների շրջանակներում դատախաղ-բաց դասի մեկնարկը: Քար լռություն է։

Դատավոր, «Իրավագիտություն» 3-րդ կուրսի ուսանող Էդգար Մանուչարյանը դատական նիստը համարեց բացված։

Քրեական դատավարությունը վերաբերում էր սպանության նախապատրաստությունը՝ կողոպպուտ հանցակազմերին, իսկ «Քաղաքացիական դատավարություն» առարկայի դատախաղը վերաբերում էր ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջներին:

Ուսանողները հանդես եկան դատավորի, նիստերի քարտուղարի, կողմերի ներկայացուցիչների, պատասխանողի դերերում: Բավականին հետաքրքիր և բովանդակալից դատախաղ տեղի ունեցավ: Հայցվոր և պատասխանող կողմերը ներկայացնում էին իրենց փաստարկներն ու միջնորդությունները, իսկ վկաները պատասխանում էին դատավորի հարցերին։ Երկար տևած դատական նիստից հետո դատավորը կայացրեց իր վճիռը։

Դատախաղի միջոցով ուսանողները հնարավորություն ունենցան իրականին հնարավորինս մոտ պայմաններում կիրառել մինչ այդ ստացած տեսական գիտելիքները, ամրապնդել գործնական կարողություններն ու հմտությունները:

Դատախաղերը կազմակերպել էին դասախոսներ Լիլիթ Ազատյանը (Քրեական դատավարություն) և Արմինե Չոբանյանը (Քաղաքացիական դատավարություն):

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: