ԵՄՀ-ում շարունակվում են միաջազգային ամառային դպրոցի աշխատանքները: Այս շաբաթ՝ հունիսի 15-ին, դպրոցի մասնակիցները հանդիպեցին «Չետհեմ Հաուզ» միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ Լորենս Բրոերսին, ով Կովկասյան հետազոտություն գրքի համահեղինակն է, ինչպես նաև գլխավոր խմբագիրը: Նախկինում նա աշխատել է «Հաշտեցման ռեսուրսներ» ՀԿ-ում, որի գործունեությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Նրա առաջին գիտական հանդեսը նվիրված է կովկասյան տարածաշրջանին:
Ամառային դպրոցի ուսանողները և հետազոտողները Լորենս Բրոերսի հետ քննարկեցին չճանաչված (դե ֆակտո) պետությունների իրավական կարգավիճակը, որոնց թվին է դասվում նաև ԼՂՀ-ն: Հատկանշական էր նաև քննարկումը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի, ապրիլյան չորսօրյա պատերազմի, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավորությունների և հետևանքների վերաբերյալ բազմաթիվ հարցեր: Դոկտոր Բրոերսը քննարկեց գերտերությունների, ինչպես նաև ներքին գործոնների դերը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացների և հակամարտությունների դինամիկայի տեսանկյունից: Քննարկվեցին նաև տվյալ հարցի լուծման հնարավոր ուղիները: Քննարկման նպատակն էր նոր տեսանկյունից վերլուծել մի շարք հիմնահարցեր, որոնք կարևոր են համընդհանուր անվտանգության համար:
Պարոն Բրոերսը քննարկումը եզրափակեց Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանին Կովկասյան հետազոտություն գրքի օրինակների նվիրատվությամբ: Հավելենք նաև, որ սեմինարի մասնակիցները ԱՄՆ-ի Սթոնհիլ քոլեջի և Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողներն ու հետազոտողներն են, ովքեր պատրաստվում են մասնակցել «Համընդհանուր խաղաղության տեղական արմատները» թեմայով միջազգային գիտաժողովին:Այնպես որ այս սեմինարները կազմակերպվում են նպատակայնորեն՝ մասնակիցներին նախապատրաստելու կոնֆերանսին: