Արժանավայել ապրելու գրավականը մասնագիտական լավ կրթությունն է…

Գիտելիքը մարդու ամենաուժեղ ու ազդեցիկ զենքն է: Նա , ով ամբողջությամբ զինված է այդ զենքով, դառնում է անպարտելի:Անմար է գիտելիքի ու դպրության ջահը. անմար ու անշեջ պահենք այն, գնանք գիտության լույսի հետքերով…
Կրթության ու գիտության ոգով տոգորված`Եվրասիա միջազգային համալսարանը և հենակետային վարժարանը ողջունեցին ուսանողներին և աշակերտներին` շնորհավորելով նրանց նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
Սաներին շնորհավորեց ԵՄՀ ռեկտոր,աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ս.Օհանյանը`մաղթելով ձեռք բերել նոր գիտելիքներ, այդ գիտելիքները գործնականում կիրառելու հմտություններ և կարողություններ, բեղուն ստեղծագործական աշխատանք,ինքնավստահություն, ունենալ երազանքն իրականություն դարձնելու մեծ մղում ու հավատ:

Ողջույնի խոսք ասաց նաև ԵՄՀ ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ի.Բաբայանը` ներկայացնելով ԵՄՀ ձեռքբերումներն ու հաջողությունները, նոր մասնագիտացումները,միջազգային կրթական փոխանակման ծրագրերը, միջազգային բուհերի հետ համագործակցությունը:
Ներկաները բացառիկ ոգևորությամբ դիմավորեցին անցած ուստարում եվրոպական համալսարաններում փոխանակման ծրագրերին մասնակցած ուսանողներին, լսեցին նրանց ջերմ խոսքերը, ովքեր բացառիկ կարևորություն տվեցին դրսում ուսուցմանը:
Առավել հետաքրքիր անցավ սեպտեմբերյան միջոցառման այն մասը, երբ բեմահարթակ բարձրացան այս կիսամյակում այդ ծրագրերում ընդգրկվելու ուղեգիր շահած ուսանողները:
Այս գործնական օրինակները, կարծեք թե, դրական լիցքեր հաղորդեցին նոր ընդունված ուսանողներին, ովքեր պատրաստակամություն հայտնեցին հետևել նախորդների օրինակին, ցուցաբերել բարձր առաջադիմություն և մասնակցել փոխանակման ծրագրերի:
Այնուհետև ներկայացվեցին այն ուսանողները, ովքեր նույնպես ցուցաբերել են բարձր առաջադիմություն և արժանացել մինչև 100 % «Օհանյան» կրթաթոշակի:

Գիտելիքի օրվա կապակցությամբ սաներին ողջունեցին ամբիոնի վարիչներ,ուսուցիչներ,Europe @ CIS տարածաշրջանի ներկայացուցիչ,միջազգային ստանդարտների առաջատար աուդիտոր Նիկա Մանուկովան, ուսանողներ: Ուսխորհրդի նախագահ Լ.Ասատրյանը բարի գալուստ մաղթեց համալսարան և վարժարան նոր ընդունված ուսանողներին և աշակերտներին հրավիրեց իրենց մեծ ու ներդաշնակ ընտանիք:
Խանդավառ ծափահարություններով ,ուրախության ճիչերով, երջանկության արցունքներով դիմավորեցին ապրիլյան քառօրյա պատերազմում կռված, թշնամու յաթաղանը հաղթահարած զինվորներին,որոնք վերադարձել էին հաղթական ոգով իրենց ուսումը ԵՄՀ-ում շարունակելու: Այո´, այդ հերոսները՝ Ժորա Մաղաքյանը, Հակոբ Արիստակեսյանը, Հովհաննես Բակոյանը, Սարգիս Հանեյանը, Սարգիս Որսկանյանը, Սամվել Ասատրյանը, Արման Բալասանյանը, Դավիթ Սաղաթելյանը, արդեն մեր կողքին են, ավարտել են ծառայությունը և պատրաստ են ցուցաբերել նաև բարձր առաջադիմություն ուսումնառության տարիներին:
Սեպտեմբերյան առաջին հանդիպման մասնակիցների խոսքը միտված էր նրան,որ կրթված սերունդը երկրի ապագան է և նրա հաջողության գրավականը:
Տոնական միջոցառման ավարտից հետո անցկացվեցին հանդիպում-ներկայացումներ ըստ ֆակուլտետների և մասնագիտացումների, որոնց ընթացքում բոլոր ուսանողները ստացան նաև անհատական փաթեթներ՝կողմնորոշվելու մեկ ուսումնական տարում ակնկալվող ուսումնամեթոդական և գործնական պարապմունքների բովանդակության և ժամանակացույցի վերաբերյալ:

Կանաչ կրթության հայեցակարգը բուհերի նոր մագիստրոսական կրթական ծրագրերում

Վիլնյուսում նոյեմբերի 18-21-ը «T-GREEN» նախագծի շրջանակում կայացավ վերջարդյունքահեն կանաչ համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման մեթոդական աշխատաժողովը: Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) կայացավ  Եվրոպական

Բուհերի գործունեության առանցքային ցուցանիշների միջազգային փորձի դիտարկում KPI4HE նախագծի շրջանակում

ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE)

JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում

ն Եվրասիա միջազգային համալսրանում ս/թ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ԵՄ կողմից համաֆինանսավորող «Քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագիր՝ կրթական ծրագրի մշակում» (JoPScip)JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում։ Նախագծի