Դիմի՛ր ԳԹԿ-ով և սովորի՛ր պետպատվեր (անվճար)

Սիրելի՛ դիմորդներ, հիշեցնում ենք, որ ապրիլի 15-ից մեկնարկել է 2022-2023 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների հայտագրման գործընթացը: Վերջնաժամկետը մայիսի 10-ն է:

Հիշեք, կարող եք սովորել․․․

  1. Անվճար՝ 16.00 և բարձր մրցութային միջին միավոր ունեցող դիմորդները (2 առարկայի դեպքում 32 և ավելի միավոր հավաքելու դեպքում)
  2. 50% զեղչ՝ 12.00-15.99 մրցութային միջին միավոր ունեցող դիմորդները
  3. Գործում են նաև ՀՀ կառավարության կողմից սահմանված զեղչերը:
  4. Ցանկության դեպքում ուսման վարձը կարելի է վճարել յուրաքանչյուր ամիս:

Հայտերի լրացման համար պետք է այցելել https://dimord.am/

Այս տարի ԵՄՀ հերթական համարը 40-ն է։

* Բոլոր արտոնությունները վերաբերում են 1-ին ուսումնական տարվա ուսման վարձին

 

 

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: