ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼ ԵՆ ՆՈՐ ՌԵԿՈՐԴՆԵՐ

Հինգ երիտասրադ մարզիկ՝ Տիգրան Մովսիսյանը, Սերգեյ Գեւորգյանը, Ռուբեն Սաֆարյանը, Հայկ Աղաքանյանը եւ Վարդան Պետրոսյանը «Եվրասիա» միջազգային համալսարանում կայացած սպորտային միջոցառման ժամանակ սահմանեցին նոր եզակի ռեկորդներ։ Միջոցառումը կազմակերպել էր «Եվրասիա» միջազգային համալսարանի դասախոս, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը։

Մասնակիցներին ողջունեց նաև ԵՄՀ ռեկտոր, աշխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը, ով կարևորեց առողջ ապրելակերպի տարածումն ու նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը․«Ցավոք այսօր, բակային խաղերին, առավոտյան վազքին եկել են փոխարինելու  նոր տեխնոլոգիաները, բայց ես անչափ կարևորում եմ սպորտով զբաղվելը, առողջ ախրելակերպով ապրելը և այդ իսկ պատճառով է, որ մեր բուհը ընդգծված կարևորություն է տվել սպորտային դաստիարակությանը և պայմաններ ստեղծել, որ ուսանողներն ու աշակերտներն իրենց մարզումները անցկացնեն լավագույնս կահավորված սպորտային դահլիճում։ Ես ուրախ եմ  նաև, որ այսօրվա միջոցառումը ներառական է և մենք ականատեսն ենք լինում  նոր ռեկորդների սահմանմանը»-ընդգծեց ռեկտոր Օհանյանը։

Վարժությունների բարդությամբ աչքի ընկավ նաև տեղաշարժման դժվարություն ունեցող 18-ամյա Վարդան Պետրոսյանը։ Ձեռքերին հենված՝ նա կարողացավ մարմինը հորիզոնական դիրքում պահել 49.16 վայրկյան․ «Մի օր, երբ շատ էի հուսահատ և ընկճված, որոշեցի սպորտով զբաղվել և սպորտն ինձ տվեց նոր հնարավորություններ՝ ինքնավստահություն և առաջ գնալու կամք։ Պարապում էի տանը, երբ մենակ էի լինում։ Սա իմ առաջին հաստատված արդյունքն է, սակայն ոչ պաշտոնապես կարողացել եմ 50 վայրկյան հավասարակշռությունս պահել։ Նույն վարժությունն արել եմ նաեւ բութ մատներով, սակայն չեմ գրանցել, բայց անպայման հաջորդը դա կլինի»։

«Այսօրվա ռեկորդներից մեկը՝ շվեյցարական ռետինե գնդակի վրա երկու ոտքով կանգնելը աննախադեպ էր, առավել եւս դժվար էր հավասարակշռություն պահելը։ Ինչպես տեսաք իր նախորդ ռեկորդը՝ 40 վայրկյանը գերազանցեց «Եվրասիա» վարժարանի աշակերտ Տիգրան Մովսիսյանը։ Այս անգամ նա կանգնեց 47 վայրկյան։ Դժվար էր նաև հավասարակշռությունը պահել և իրար վրա ժիմ անելը, ինչպես նաև գնդակը մատների վրա 5 րոպե պտտելը։ Այս ռեկորդները ամիսների աշխատանքի արդյունք է »,- նշեց Յուրի Սաքունցը՝ խոստանալով, որ առաջիկայում նման ռեկորդների ականատեսը կլինենք ավելի մեծ կազմով։

 

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: