Հարգելի´ ուսանողներ, Ձեր ուսումնառության տարիներին դիմելով Էրազմուս Մունդուս միջազգային ծրագրերին, դուք կարող եք ամբողջական կրթաթոշակ ստանալ և ներգրավվել Եվրամիության կողմից ֆինանսավորվող համատեղ մագիստրոսական ծրագրերում:
Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերը (ԷՄՀՄԾ) առանձնանում են իրենց ակադեմիական առավելություններով և տրամադրվող կրթության բարձր որակով։
Դիմելու համար պետք է ունենաք բակալավրի դիպլոմ։
ԷՄՀՄԾ կրթաթոշակները ծրագրի ողջ տևողության ընթացքում ներառում են ճամփորդական, կեցության և մասնակցության (ուսման վարձի) ծախսերը։
Կրթաթոշակի ընդհանուր գումարը տարբեր է՝ կախված ծրագրի տևողությունից և դիմորդի բնակության երկրից: Առավելագույն տարեկան գումարը կարող է կազմել մինչև €25,000։ Ի տարբերություն ԵՄ անդամ երկրների դիմորդների՝ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների ուսանողները կստանան ավելի մեծ կրթաթոշակներ համաձայն հետևյալ սանդղակի՝
Էրազմուս+ Գործընկեր երկրներից (այդ թվում` Հայաստանից) դիմորդներին տրամարդվող կրթաթոշակները.
Ճամփորդական ծախսեր.
- Տարեկան €2000 , եթե կոնսորցիումի համակարգող համալսարանի հեռավորությունը դիմորդի մեկնման երկրից 4000 կմ-ից պակաս է
- Տարեկան €3000 , եթե կոնսորցիումի համակարգող համալսարանի հեռավորությունը դիմորդի մեկնման երկրից առավել քան 4000 կմ է
- Ծրագրային երկրում հիմնվելու մեկանգամյա գումար (Installation costs)
€1000 - Կեցության ծախսեր՝ամսական առավելագույնը €1000
- Ուսման վճար (կրթաթոշակից գանձվող)՝տարեկան առավելագույնը €9,000
Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակների 2017-2018թթ ուսումնական տարվա նորացված ցանկին կարող եք ծանոթանալ՝ հետևելով այս հղմաը https://eacea.ec.europa.eu/…/libr…/scholarships-catalogue_en