«ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԶՈՒԳԱԿՑՈՒԹՅՈՒՆ» մրցույթ

Հարգելի՛ հյուրեր, ուսանողներ, աշակերտներ եւ մանկավարժներ

Մասնակցե՛ք, ցուցաբերե՛ք Ձեր յուրահատուկ ստեղծագործական ու երևակայական կարողությունները՝ այս բավականին բազմաբովանդակ երևույթներ և հետևություններ պարունակող ու արտահայտող առարկայի վերաբերյալ:

Լավագույն ստեղծագործական աշխատանքի համար սահմանված է 10-ից 50 հազար դրամ պարգևավճար:

Մրցույթի արդյուքները կամփոփվեն 30 օր հետո՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին:

Աշխատանքները ներկայացնել info@eiu.am էլեկտրոնային հասցեով՝ նշելով «ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԶՈՒԳԱԿՑՈՒԹՅՈՒՆ» մրցութային հանձնաժողովին:

 

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: