Երևան-Գորիս․ Նոր համագործակցություն

Եվրասիա միջազգային համալսարանը և Գորիսում գործող GO – Center for Languages & Skills-ն այսօր կնքեցին համագործակցության հուշագիր։
 
ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանն իր խոսքում նշեց, որ երկու կառույցների գլխավոր նպատակն է նպաստել աշխատաշուկայում համալսարանի ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացումը, ներգրավել ուսանողներին որպես կամավորներ ուսուցման կենտրոնում և մասնակցել բուհի հետազոտական աշխատանքներին:
 
Գորիսի մեր գործընկերներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին համատեղ կազմակերպել գործնական հմտությունների զարգացման արտալսարանային դասընթացներ, վերապատրաստումներ, համատեղ հետազոտություններ, քննարկումներ, նպաստել Գորիսում կրթական նոր միջավայրի ստեղծմանը։
«GO Լեզուների և հմտությունների ուսուցման կենտրոն»-ում ԵՄՀ ուսանողները հնարավորություն կունենան նաև անցնել իրենց պրակտիկաները:

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: