ԵՄՀ ուսանողները հյուրընկալեցին ՀՀ-ում ԱՄԷ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Եվրասիա միջազգային համալսարանի դասընթացների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում բուհի ռեկտոր Սուրեն Օհանյանի և ՀՀ-ում ԱՄԷ գործերի ժամանակավոր հավատարմատար, հյուպատոս տիկին Ահլամ ալ Սալամիի հետ:

Տիկին Սալամիին բուհում առաջինը դիմավորեց ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը։ Հանդիպման ընթացքում մեծարգո հավատարմատարը  ծանոթացավ բուհի կրթական ծրագրերին, որակի ապահովման մոտեցումներին և ուսանողներին ներկայացվող պահանջներին, քննարկվեցին երկու երկրների՝ Հայաստանի և ԱՄԷ-ի բարձրագույն կրթական համակարգերի առանձնահատկություններն ու վերջիններիս համապատասխանելիությունը ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին:

Այցի շրջանակում տիկին Սալամին հանդիպեց ԵՄՀ ուսանողներին և «Պատանի դիվանագետի» դպրոցի աշակերտներին,  որի ընթացքում քննարկվեց հայ-էմիրաթյան հարաբերությունները արդի փուլում: Իր խոսքում տիկին Սալամին նշեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունները մշտապես աջակցում է երիտասարդներին ոչ միայն ԱՄԷ-ում, այլ նաև աշխարհի բոլոր երկրներում՝ այդ թվում ՀՀ-ում։
Ուսանողները տիկին Սալամին ուղղեցին տարաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին ԱՄԷ-ի կառավարության կողմից երիտասարդների նորարար գաղափարների խրախուսմանը, Հայաստանի Հանրապետության և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանը, օրինակելի փորձի տեղայնացմանը և այլն:

Հանդիպման երկրորդ մասում ԵՄՀ ուսանողներին  առցանց հարթակի միջոցով հանդիպեց  ԱՄԷ Ազգային արխիվի հայտնի հետազոտող Աիշա Բիլխեյրը: Վերջինս ներկայացրեց կնոջ դերը դիվանագիտության մեջ՝ մասնավորապես շեշտը դնելով  կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման վերաբերող մի շարք հարցերի վրա: Հանդիպման մասնակիցներին հետաքրքրեց նաև այս ուղղությամբ ներդրումային ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ավարտին տիկին Սալամին ԱՄԷ Ազգային արխիվի անունից ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանին նվիրեց գրքեր: Բուհի ռեկտորը, գոհունակություն հայտնելով, բարձր գնահատեց տիկին Սալամիի պատրաստակամությունը՝ հանդիպելու ուսանողներին, վստահեցրեց, որ վերջինիս նվիրած գրքերը հատուկ տեղ կգտնեն բուհի գրադարանում:

Կանաչ կրթության հայեցակարգը բուհերի նոր մագիստրոսական կրթական ծրագրերում

Վիլնյուսում նոյեմբերի 18-21-ը «T-GREEN» նախագծի շրջանակում կայացավ վերջարդյունքահեն կանաչ համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման մեթոդական աշխատաժողովը: Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) կայացավ  Եվրոպական

Բուհերի գործունեության առանցքային ցուցանիշների միջազգային փորձի դիտարկում KPI4HE նախագծի շրջանակում

ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE)

JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում

ն Եվրասիա միջազգային համալսրանում ս/թ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ԵՄ կողմից համաֆինանսավորող «Քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագիր՝ կրթական ծրագրի մշակում» (JoPScip)JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում։ Նախագծի