Եվրասիա միջազգային համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Էդգար Մանուչարյանը մասնակցեց իրավաբանական ֆակուլտետների ուսանողների օլիմպիադիային, որը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից: Օլիմպիադան վերաբերում էր «ՀՀ քաղաքացիական իրավունք» դասընթացին:
Ուրախ ենք տեղեկացնել, որ Էդգարը հաղթահարեց իր առջև դրված խնդիրները՝ այսպիսով անցնելով հաջորդ փուլ:
Շնորհավորում ենք մեր ուսանողին, մաղթում՝ նորանոր հաջողություններ երկրորդ փուլում: